13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայում պահանջում են Էրդողանի հրաժարականը

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-իփոխանցմամբ` Թուրքիայումմեծուժգնությամբվերսկսելեն  հակակառավարական ցույցերը: Թուրքիայիմայրաքաղաքում նորից երկինք են բարձրացել կառավարական ուղղաթիռները: Մեքենաները շրջապատել էին Դիքմեն պողոտան, որտեղ ամբոխ էր հավաքվել, ինչպես նաեւ Մամաք թաղամասը, որտեղ նախօրեի գիշերը ոստիկանությունը հարձակվել էր ցուցարարների բարիկադների վրա: Մամաքում բնակչությունը բողոքում է մզկիթի եւ հոգեւոր համալիրի կառուցման դեմ, որը ֆինանսավորվում է Ֆեթուլահա Գյուլենի պահպանողական սունիների շարժման կողմից:  Գործակալությանփոխանցմամբ` ամենլարվածը Իզմիրում […]

Թուրք ոստիկանները 22-ամյա ցուցարարի են սպանել

Թուրքիայի տարբեր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց: Բողոքի գործողությունների պատճառը նախօրեին հակակառավարական ցույցը ցրելու ժամանակ 22-ամյա ակտիվիստ Ահմեդ Ատականի մահն է: Ցուցարարները պնդում են, որ նա մահացել է ոստիկանների կողմից ցույցերը ցրելու համար կիրառվող արցունքաբեր գազով նռնակի` գլխին ստացված հարվածից:

Թուրքիան ահաբեկիչներ է պատրաստում՝ Սիրիա ուղարկելու համար. Սիրիայի ԱԳՆ ղեկավար

РИА Новости-ի փոխանցմամբ` Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը հայտարարել է , որ Թուրքիայում հատուկ պատրաստություն են անցնում  ահաբեկիչներ 83 երկրից, որոնք այնուհետեւ ուղարկվում են Սիրիա՝ օրինական իշխանություններին դիմադրություն ցուցաբերելու համար: Մուալեմը նշել է , որ այդ ահաբեկիչների թվում կան նաեւ կովկասցիներ և չեչեններ:

Արգենտինահայերը պատրաստվում են ցույցերով դիմավորել Էրդողանին

Արգենտինայում բնակվող հայերը պատրաստվում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիաներ իրականացնել, փոխանցում է թուրքական Haber 3-ը։ Բուենոս Այրեսի Հայ երիտասարդական միությունն արդեն սկսել է քայլեր ձեռնարկել։ Նրանք հայտարարություն են տարածել՝ հայերին կոչ անելով ցույցի դուրս գալ։ “Ժխտողական քաղաքականություն վարող Էրդողանն Արգենտինա է գալիս, որպեսզի Թուրքիայում օլիմպիական խաղեր անցկացվեն։ Բոլոր հայերին հրավիրում ենք […]

Գյուլի հայտարարությունը պարզ սադրանք է՝ ուղղված հայերին. Դ.Ֆիլիպս

 “Ամերիկայի Ձայն“-ի հայկական ծառայության հետ զրույցում ԱՄՆ Մարդու իրավունքների հետազոտությունների հաստատության խաղաղության հաստատման բաժնի տնօրեն  Դեյվիդ Ֆիլիպսը նշել է, որ կամ Մոսկվան ստիպել է Հայաստանին միանալ Մաքսային միությանը, կամ էլ Պուտինը մեծ խոստումներ է տվել Սերժ Սարգսյանին, օրինակ, խոստացել, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դ. Ֆիլիպսն ասել է, որ իրեն շատ է զարմացրել միությանը միանալու […]

Ստամբուլի օդանավակայանում տղամարդը սպառնացել է ահաբեկչություն իրականացնել

Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալել են ծագումով թուրք Բելգիայի քաղաքացու, ով սպառնում էր ահաբեկչություն իրականացնել: Hürriyet Daily News-ի փոխանցմամբ` այսօր առավոտյան 29-ամյա Մեհմեդ Էմին Ակինը իր մեքենայով սկսել է հարվածել կայանած այլ մեքենաների: Նա 8 մեքենա է վնասել: Այնուհետև նա դուրս է եկել մեքենայից, հանել իր ուղեբեռն ու ասել. “Իմ մեքենայում ռումբ կա, այսօր […]

Թուրքիային պետք է, որ ռեժիմին ստիպեն հեռանալ իշխանությունից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասել է, որ Սիրիայում Արեւմուտքի կողմից իրականացվելիք սահմանափակ գործողությունները Թուրքիային չեն բավարարի, քանի որ Թուրքիային պետք է, որ ռեժիմին ստիպեն հեռանալ իշխանությունից, փոխանցում է Milliyet–ը: Թուրքիայի վարչապետն ասել է, որ ռազմական գործողությունները կարճ չպետք է լինեն` “հարվածել–հեռանալ սկզբունքուվ”:

Պահելով իրենց իշխանությունը` շարունակել հարստանալ /վիդեո/

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ քանի դեռ Ալիևը ու նրա կլանը գործում են Ադրբեջանում, Հայաստանը չի կարող ակնկալել լիարժեք խաղաղություն: Չնայած դրան նա պատերազմի վտանգ էլ չի կանխատեսում, համենայն դեպս այս պահին, երբ Ադրբեջանում պատրաստվում են նախագահական ընտրություններին: “Նրանց հիմնական նպատակն է ոչ թե հարցը լուծել խաղաղ ճանապարհով, այլ անընդհատ […]

Ստամբուլի դատարանը թույլատրեց իշխանություններին ծառահատումներ կատարել Գեզի զբոսայգում

Ստամբուլի տարածքային վճռաբեկ դատարանը նախօրեին վճիռ է կայացրել, որով բավարարել է Թուրքիայի մշակույթի  եւ տուրիզմի նախարարության բողոքը` թույլ տալով ծառահատումներ կատարել Գեզի զբոսայգում` առեւտրային համալիր կառուցելու նպատակով:  Այդ կերպ դատարանը չեղյալ հայտարարեց ստորին ատյանի որոշումը, որի համաձայն դադարեցվել էին շինարարական աշխատանքները Թաքսիմ հրապարակում` Գեզի զբոսայգու տարածքում գրում է ”Hurriyet Daily News”-ը: Ստամբուլի իշխանությունները վերակառուցում են […]

Ոստիկանները ջրի շիթեր են արձակել հարսանիքի մասնակիցների վրա /ֆոտո/

Ստամբուլի իրավապահ մարմինները ջրցան մեքենաների միջոցով ցրել են Գեզի զբոսայգում ընթացող հարսանեկան արարողության մասնակիցներին: Ինչպես տեղեկացնում է “Associated Press”-ը, երիտասարդները ծանոթացել են զբոսայգու պաշտպանությանն ուղղված ցույցերի ժամանակ, այդ պատճառվ էլ որոշել են իրենց հարսանեկան արարողությունն անցկացնել հենց Թաքսիմ հրապարակում` Գեզի զբոսայգու տարածքում: Սակայն նրանք չեն կարողացել իրականացնել իրենց ցանկությունը, քանի որ ոստիկանները ոչ միայն ցուցարարների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի