13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Գերմանիան դեմ է հանդես եկել Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրելուն

Նախօրեին կայացած ԵՄ դիվանագետների նիստին Գերմանիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ դեմ է Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրվելու նպատակով տարվող բանակցությունների հաջորդ փուլին, գրում է “Утро.ru”-ն: Դիվանագետի կարծիքով` ցույցերը ցրելու նպատակով կիրառված իշխանությունների խիստ քայլերը հավանության չեն արաժանացել ԵՄ ղեկավարների կողմից, այդ պատճառով էլ դեռեւս իմաստ չկա անցնել բանակցությունների հաջորդ փուլին: Զանգվածային ցույցերը Թուրքիայում սկսվեցին 2013-ի մայիսի 31-ին […]

Թուրք ոստիկանները ցուցարարներին “հայ” են ասում /վիդեո/

Թուրքական Էսքիշեհիր քաղաքում ոստիկանները` ցուցարաների հետ վիճաբանության ժամանակ նրանց “հայ” են անվանում: Համացանցում հայտնվել է նրանց վեճի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես են ոստիկանները ցուցարարներին ասում. “Նրանք թուրք չեն, նրանք հայ են”: Այս մասին տեղեկացնում է “Թուրքագիտական պորտալը”:    

Թուրքական իշխանությունները խոստացել են չխոչընդոտել “կանգուն ցույցերին” /վիդեո/

Թուրքիայի իշխանությունները խոստացել են չխոչընդոտել կանգուն բողոքի ակցիաներին, որոնք շարունակվում են մի շարք քաղաքներում, այդ թվում` Ստամբուլում: Որոշման մասին հայտարարել է փոխվարչապետը, հաղորդում է “euronews”-ը: Թաքսիմից ոչ հեռու` Գալաթա հրապարակում, նախօրեին տասնյակ մարդիկ թողել են իրենց կոշիկները, որը խորհրդանշական ժեստ է`հարգանքի տուրք Գեզի զբոսայգու պաշտպանների եւ ոստիկանների միջեւ բախումների արդյունքում զոհվածներին եւ տուժածներին: Հայտնի թուրք […]

Կիսագրագետ բռնապետությունը կուղարկվի պատմության աղբանոց

Թուրքիայում բռնկված հասարակական շարժումները ինչպիսի ազդեցություն կունենան Հայաստանի և Ադրբեջանի վրա: “ Իմ կարծիքով Թուրքիայում տեղի է ունենում առողջ պրոցես, այնտեղ ձևավորվում է միջին դաս, որը ուղղակի քաղաքացիական ազատություններ է պահանջում և հասնելու է իր ուզածին”,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող “Գեյզիի” շարժմանը:  Փորձագետի […]

Թուրքիայում համընդհանուր գործադուլ է հայտարարված

Թուրքիայի պրոֆմիությունները երկուշաբթի համընդհանուր գործադուլ են հայտարարել` որպես բողոք Ստամբուլում հակակառավարական ցույցերը ցրելու դեմ, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Գործադուլը հայտարարել են երկրի խոշորագույն պրոֆմիութենական կազմակերպությունները, որոնք միավորում են հարյուր հազարավոր պետական աշխատողների եւ մասնավոր ձեռնարկատերերի: Խոշոր քաղաքներում չեն աշխատի խանութները, գործարանները, բժշկական հաստատությունները եւ սոցիալական ծառայությունների ձեռնարկությունները: Այս հաստատությունների աշխատակիցներին կթույլատրվի աշխատանքի վերադառնալ միայն […]

Էրդողանի կողմնակիցները ցույցի են դուրս եկել /վիդեո/

Նախօերին Ստամբուլի Կազլիչեշմե հրապարակում ցույցի են դուրս եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի շուրջ 300 կողմնակիցներ: Այդ թաղամասի անվտանգությունն ապահովելիս են եղել հազար ոստիկաններ, հաղորդում է “Вести”-ն: Միաժամանակ ընդդիմադիրները կրկին փորձել են ներխուժել Թաքսիմ հրապարակ, սակայն նրանց թույլ չեն տվել, ինչի պատճառով էլ վերջիններս քարեր են նետել ոստիկանների վրա: Իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին կրկին […]

Թուրքիայում ձերբակալված լրագրողին ազատ են արձակել

Ստամբուլում ձերբակալված ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին ազատ են արձակել, հաղորդում է “ИТАР-ТАСС-ը:  ՌԴ հյուպատոս Նիկոլայ Կուզովենկոյի հավաստմամբ` լրագրողի դեմ որեւէ քրեական գործ չի հարուցվել, երկրից արտաքսելու մասին որոշում եւս չի կայացվել: Օրվա 2-րդ կեսին Բաբչենկոն գլխավոր հյուպատոսությունում կլինի, իսկ մի քանի օրից կվերադառնա հայրենիք:  Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն ձերբակալվել էր նախօրեին` Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ […]

Ստամբուլում ծեծի է ենթարկվել եւ ձերբակալվել ռուս լրագրող

Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին ծեծել եւ ձերբակալել են Ստամբուլում: Ռուսական հյուպատոսությունը ներկայումս փորձում է ազատել նրան, չի բացառվում, որ նրան կարտաքսեն, հաղորդում է “Эхо Москвы”-ն: Արկադի Բաբչենկոյին ձերբակալել են նախօրեին Թաքսիմ հրապարակում, որտեղ  չեն դադարում բողոքի ակցիաները: Նրան ոստիկաններ են մոտեցել եւ արգելել լուսանկարել` խլելով նրա ձեռքից ֆոտոխցիկը: Այնուհետեւ Բաբչենկոյին հեռու են տարել եւ իր իսկ խոսքով` ոտքերով հարվածել են […]

Էրդողանը խոստացել է պատժել ոստիկաններին` չափից ավելի ուժ գործադրելու դեպքում /վիդեո/

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցարարների հետ հանդիպման ժամանակ խոստացել է պատժել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնց մեղավոր կճանաչեն չափից ավելի ֆիզիկական ուժ գործադրելու մեջ: Այդ մասին հաղորդում է “Անատոլիա” գործակալությունը` հղում անելով իշխող` “Հանուն արդարության եւ զարգացման” կուսակցության ներկայացուցիչ Հյուսեին Չելիկին: Բացի այդ, կառավարության ղեկավարը պարտավորվել է հնազանդվել դատարանի վճռին` ստամբուլյան Գեզի զբոսայգու վերակառուցման հետագա […]

Էրդողանն ավելի շատ նման է Պուտինին, քան Աթաթուրքին. “Financial Times”

“Տարբեր երկրներում կատարվող իրադարձությունների միջեւ զուգահեռներ տանելը հարկավոր է մի քիչ զգույշ անել, սակայն հնարավոր չէ չխոստովանել, որ Թուրքիայում տեղի ունեցող ցույցերը եւ վերջերս Ռուսաստանում կայացած իրադարձությունները իսկապես նման են իրար”,-գրում է տնտեսագետ Մարկուս Սվեդբերգը`  բրիտանական “Financial times”-ի իր հոդվածում: “Ինչպես Պուտինը, այնպես էլ Էրդողանը իշխանության գլուխ են եղել ավելի քան 10 տարի եւ ներկայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի