27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանի կողմնակիցները ցույցի են դուրս եկել /վիդեո/

Նախօերին Ստամբուլի Կազլիչեշմե հրապարակում ցույցի են դուրս եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի շուրջ 300 կողմնակիցներ: Այդ թաղամասի անվտանգությունն ապահովելիս են եղել հազար ոստիկաններ, հաղորդում է “Вести”-ն:

Միաժամանակ ընդդիմադիրները կրկին փորձել են ներխուժել Թաքսիմ հրապարակ, սակայն նրանց թույլ չեն տվել, ինչի պատճառով էլ վերջիններս քարեր են նետել ոստիկանների վրա: Իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին կրկին արցունքաբեր գազ եւ ջրաշիթեր են կիրառել, որից հետո ցուցարարները թաքնվել են հարեւան փակուղիներում: Իրավիճակը հրապարակում կայուն է, սակայն նրա շրջակայքում շարունակվում են բախումները իշխանության ներկայացուցիչների եւ ցուցարարների միջեւ:

Բարդ իրավիճակ է Անկարայում, որտեղ ոստիկանությունն արդեն 2 անգամ ցուցարարներին հեռացրել էԿիզիլայ հրապարակից եւ Մեշրութիեթ պողոտայից: Մայրաքաղաքի իշխանությունները նախօրեին հայտարարել են քաղաքում որեւէ հանրահավաք անցկացնելու արգելքի մասին` զգուշացնելով, որ այն անցկացնելու դեպքում կազմակերպիչները քրեական պատասխանատվության կենթարկվեն, հաղորդում է “РБК” կայքը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ