27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում համընդհանուր գործադուլ է հայտարարված

Թուրքիայի պրոֆմիությունները երկուշաբթի համընդհանուր գործադուլ են հայտարարել` որպես բողոք Ստամբուլում հակակառավարական ցույցերը ցրելու դեմ, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը:

Գործադուլը հայտարարել են երկրի խոշորագույն պրոֆմիութենական կազմակերպությունները, որոնք միավորում են հարյուր հազարավոր պետական աշխատողների եւ մասնավոր ձեռնարկատերերի: Խոշոր քաղաքներում չեն աշխատի խանութները, գործարանները, բժշկական հաստատությունները եւ սոցիալական ծառայությունների ձեռնարկությունները: Այս հաստատությունների աշխատակիցներին կթույլատրվի աշխատանքի վերադառնալ միայն արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում:

Նշենք, որ գործադուլի կոչով հանդես էր եկել Թուրքիայի խոշորագույն պրոֆմիությունը` “Պետական ծառայողների պրոֆմիությունների կոնֆեդերացիա”-ն, որի ներկայացուցիչները հայտարարել էին, որ գործադուլը կխորհրդանշի համերաշխություն Թաքսիմ հրապարակի եւ Գեզի զբոսայգու ցուցարարների հետ, որոնց կիրակի գիշերը նշված հավաքատեղիներից ցրել է ոստիկանությունը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ