13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայում զբոսաշրջիկների օդապարիկի վթարի հետեւանքով մեկ մարդ է զոհվել /վիդեո/

Թուրքիայի կենտրոնական մասում զբոսաշրջիկների օդապարիկ է ընկել, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, իսկ օդապարիկում գտնվող մյուս 24 զբոսաշրջիկները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է “Интерфакс”-ը: Օդապարիկը վթարի է ենթարկվել, երբ թռչելիս է եղել Կապադովկիա հայտնի տուրիստական շրջանում:  Զբոսաշրջիկների ազգության մասին դեռեւս տեղեկություն չի հաղորդվում: Հայտնի չէ նաեւ վթարի պատճառը:

Հերմինեն ով ամուսնանալով թուրքի հետ Այշե Շիմշեկ է դարձել, ՛՛տարվա մայր՛՛ է ճանաչվել

Թուրքիայի Տրապիզոնի նահանգի Քելլեր գյուղի բնակչուհի հայազգի Հերմինե Դալմազյանն ամուսնացել է նույն գյուղի բնակիչ, ազգությամբ թուրք 42-ամյա Մուհամեդ Ալի Շիմշեկի հետ, ով մի քանի տարի առաջ կորցրել է կնոջը ջրհեղեղի արդյունքում, գրում է “AktifHaber”-ը: Հերմինեն, ով իսլամ է ընդունել եւ Այշե Շիմշեկ անունը վերցրել, արժանացել է “տարվա մայր” կոչմանը:

Թուրքիայում հայկական եկեղեցին հանրակացարան են դարձրել

Թուրքիայում Մարդու իրավունքների կազմակերպության Սիիրթի մասնաճյուղը ուսումնասիրել է Էրուհի շրջանում հայկական գերեզմանոցների եւ եկեղեցիների ոչնչացման քաղաքականությունը:  Ինչպես տեղեկացնում է “ermenihaber.am”-ը, կազմակերպության անդամները զեկույց են ներկայացրել, որում մասնավորապես անդրադարձել են Սբ. Հովհաննես եկեղեցին` առանց քաղաքապետարանի թույլտվության, մուսուլմանական կրթություն ստացողների համար հանրակացարանի վերածելու խնդրին: Կազմակերպության անդամներն ընդգծում են, որ դա վիրավորանք է հայերի հավատքի նկատմամբ: Նրանք պնդում […]

Թուրքիայում ավտոբուսն ընկել է լիճը. կան զոհեր

Թուրքական Կայսերի նահանգում ավտոբուս է ընկել Չամլիջա լիճը: Ողբերգության արդյունքում 5 մարդ է զոհվել, առնվազն 30-ը վիրավոր են, հաղորդում է “РИА Новости”-ն: Միջադեպի պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն տեղի ոստիկանությունը կարծում է, որ վարորդը կարող է քնած լինել ղեկին:  Ներկայումս դեպքի վայրում են գտնվում “շտապ օգնության” եւ հրշեջ մեքենաները: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցները:

Դինքի փաստաբանին ուզում են սպանել… ուշագրավ բացահայտումներ արեց /վիդեո/

Ապրիլի 24-ին իրենց հարգանքի տուրքը 1915 թվականի Եղեռնի մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին մատուեցին ոչ միայն հայեր, այլև ազգությամբ թուրքեր, ովքեր այս օրերին Հայաստանում են: Թուրք մտավորական Ալիսայիդ Չէթինօողլուն, ով զբաղվում է Ցեղասպանության վերաբերյալ հարցերով և թուրք փաստաբան Էրդալ Դողանը, ով եղել է Թուրքիայում հրատարակվող ”Ագոս” թերթի խմբագրապետ Հրանտ դինքի փաստաբանը, իսկ Դինքի սպանությունից հետո ներկայացրել […]

Լրագրողին ձերբակալել են նախագահին վիրավորելու համար

Թուրքական կոմունիստական թերթի լրատվական բաժնի խմբագիր Ալի Օրնեկին ձերբակալել են` նախագահին վիրավորելու համար, գրում է “Today’s Zaman”-ը: Նրան դատապարտել են 14 ամսվա պայմանական ազատազրկման` սպառնալով, որ պատիժը կարող է իրական դառնալ, եթե լրագրողը նման բան կրկնի առաջիկա 5 տարում: Խմբագրին դատապարտել են  “Itusozluk” կայքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի անվան համալսարանի վերաբերյալ թողած մեկնաբանության համար: Նա գրել […]

Թուրք մտավորականը ծնկի բերեց Հացպանյանին. արտասվեցին, դահլիճն էլ արտասվեց…/վիդեո/

Թուրքիայի ՛՛Ազատ համալսարանի՛՛ հիմնադիր, մտավորական, հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող հրապարակախոս Ալիսայիդ Չէթինօղլուն Երեւանում է: Թուրք մտավորականը տարիներ շարունակ պայքարել և շարունակում է իր հայրենիքում՝ Թուրքիայում հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը: Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ելույթ ունենալով` նա նշեց, որ եղեռնը հայ ազգի ամենամամեծ ողբերգությունն է: Հայ ժողովրդի իրավունքը ոտնահարվել է, և նա պայքարում է […]

Մենք շարունակելու ենք Թուրքիայի հասարակությանը պատմել ճշմարտության մասին. Ռագըփ Չարաքօլու

Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ “Բելգեն“ հրատարակելու է մի շարք աշխատություններ“, – այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնել է թուրք իրավապաշտպան, “Բելգե“ հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքոլուն: “Չնայած թուրքական իշխանությունների ճնշումներին` մենք շարունակելու ենք լուսավորել Թուրքիայի հանրությանը, պատմել ճշմարտության մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել առաջին աշխարհամարտի տարիներին“,-նշում է Զարաքոլուն: Թուրք իրվապաշտպանը հավելում է, որ իրենց […]

Հայոց կաթողիկոսների հայտարարությունը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը հայտարարությամբ են հանդես եկել` Թուրքիայից պահանջնելով վերադարձնել հայապատկան եկեղեցիներն ու եկեղեցապատկան տարածքները: ”2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության: 1915 թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես […]

100-ամյակը դեռ ճանաչման գործընթացի վերջը չէ. ի՞նչ անել

՛՛Մոդուս Վիվդենի՛՛ կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով՝ Ցեղասպանության ճանաչման դերը գերագնահատաված է: Այն կարևոր է, սակայն շեշտադրումը պետք է անել ոչ թե ճանաչմանը, այլ հատուցմանը: Այս մասին Պապյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Պատմաբանը նշեց, որ երկու տարի առաջ ստեղծվել է Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման հանձնաժողով, որի գործունեությունն իրեն չի բավարարում: Հանձնաժողովը, ըստ Պապյանի` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի