27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրք մտավորականը ծնկի բերեց Հացպանյանին. արտասվեցին, դահլիճն էլ արտասվեց…/վիդեո/

Թուրքիայի ՛՛Ազատ համալսարանի՛՛ հիմնադիր, մտավորական, հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող հրապարակախոս Ալիսայիդ Չէթինօղլուն Երեւանում է: Թուրք մտավորականը տարիներ շարունակ պայքարել և շարունակում է իր հայրենիքում՝ Թուրքիայում հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը:

Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ելույթ ունենալով` նա նշեց, որ եղեռնը հայ ազգի ամենամամեծ ողբերգությունն է: Հայ ժողովրդի իրավունքը ոտնահարվել է, և նա պայքարում է առաջին հերթին իր իրավունքների, ապա իր բնօրրանների վերադարձի համար: Մտավորականն ընդգծեց, որ հայ ժողովրդի մեջ դեռ ապրում է ցավը, սակայն աշխարհի ՛՛մեծերը՛՛, որոնց նա ՛՛քաղաքակիրթ՛՛  է համարում, “իրենց խիղճը հանգստացնում են զանազան ձևական և ոչինչ չտվող բանաձևերի ընդունմամբ”:

Չէթինօղլուի խոսքով՝ հայ ժողովուրդը Ցեղասպանությունից հետո ոչ միայն կորցրեց  իր ունեցվածքը, որը բռնազավթվեց Թուրքիայի կողմից, այլև բարոյական վնասներ կրեց:  ՛՛Այս ընթացքում սովորեցի, որ նաև չիմացված կորուստներն են ահռելի, քան ինչ-որ մարդիկ գիտեն՛՛,-ասաց ու ներկայացրեց մի քանի հայկական վիլայեթներից խլված ունեցվածքի ողջ ցանկը:

՛՛Այս ամբողջը կատարող մարդիկ կենդանի չեն, բայց նրանց զավակներն ու թոռները յուրաքանչյուր անգամ առիթն օգտագործում են ու ասում` մենք ինչ մեղք ունենք, մեր պապիկն է արել, բայց նման արտահայտություն անող մարդուն քաղաքական աշխարհում ֆաշիստ են ասում: Ես սա որակում եմ ցեղասպանության իրացման ուրացում: Պետք է նման մարդկանց հանել հասարակությանն ու պախարակել՛՛:

Թուրք մտավորականը խորհուրդ տվեց չհավատալ թուրքերին, որվքեր ասում են, որ ուզում են հայերի հետ բարեկամանալ :՛՛Պետք չէ դրանց հավատալ, դրանք կոկորդիլոսի արցունքներ են թափում՛՛:

Ելույթի ավարտին Սարգիս Հացպանյանն, ով թարգամնում էր Չէթինօղլուի խոսքերը, արտասվեց և ծնկի իջավ նրա առջև: Թուրք մտավորականը ևս ծնկի իջավ ու նրանք միասին սկսեցին արտասվել: Ամբողջ դահլիճը արտասվում ու ծափահարում էր թուրք մտավորականին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ