13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թրքուհիները բողոքի ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն հայուհիների

“Ստամբուլի ֆեմինիստական խումբը” բողոքի ակցիա է կազմակերպել Ստամբուլի Սամատյա թաղամասում` դատապարտելով տարեց հայուհիների վրա հարձակումները, հաղորդում է “Bianet.org”-ը: Ակցիայի մասնակիցները, ովքեր ձեռքերում պաստառներ են պահել` “հայուհիները միայնակ չեն”, “ես Մարիցան եմ, ես Եվան եմ”, “չհամարձակվես հարձակվել իմ հարեւանի վրա”, “ընդունեք քսենոֆոբիան պատժող օրենք” գրառումներով: Նրանք նաեւ ծաղիկներ են դրել Սամատյա թաղամասում սպանված Մարիցա Քյուչուկի գերեզմանին:  […]

Դավութօղլուն զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ըստ թուրքական լրատվամիջոցների` Դավութօղլուն նախ շնորհավորել է Քերրիին` նոր պաշտոնի կապակցությամբ եւ հաջողություններ է մաղթել իր հետագա աշխատանքում: Վերջերս Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը քննարկելիս` կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը` համագործակցելու ահաբեկչության դեմ պայքարը: ԱԳ նախարարությունների ղեկավարները քննարկել են նաեւ Սիրիայում եւ Իրաքում […]

Թուրքիայում հայտնաբերել են ԱՄՆ դեսպանատանն ահաբեկչություն իրականացրած անձին

Անկարայում ամերիկյան դեսպանատան պայթյունն իրականացրել է նախկինում կրկին ահաբեկչության համար  դատապարտված թուրքը, հաղորդում է “Associated Press”-ը:  Թուրքական ոստիկանությունը պարզել է ահաբեկչի անձը: Դա 40-ամյա Էջեվիտ Սանլին “Ազգային ազատագրման հեղափոխական կուսակցության” խմբավորման անդամ է եղել:  Նրան դատապարտել են 1997-ին եւ ազատ արձակել 5 տարի անց, երբ նրա մոտ “մտավոր գործունեության շեղում” ախտանիշ են հայտնաբերել:  Նշենք, որ […]

Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներում տարածվել է հայուհիների վրա հարձակված հանցագործի ֆոտոռոբոտը

Հրապարակվել է Ստամբուլի Սամատյա թաղամասում վերջին մի քանի ամիսների ընթացքում մի քանի տարեց հայուհիների վրա հարձակումներ իրականացրած հանցագործի ֆոտոռոբոտը, տեղեկացնում է թուրքական “Haberturk”-ը: Ըստ կայքի տարածած տեղեկության` հանցագործը 170 սմ հասակ ունի եւ բաց գույնի մազեր: Ֆոտոռոբոտն ուղարկվել է Ստամբուլի բոլոր ոստիկանական բաժանմունքներ:  Ընդամենը վերջին 2 ամսվա ընթացքում Սամատյա թաղամասում հանցագործի զոհն է դարձել 4 […]

2 զոհ` Թուրքիայում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով /վիդեո/

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ԱՄՆ դեսպանատանը ահաբեկիչ-մահապարտը պայթյուն է իրագործել: Ըստ իրավապահ մարմինների` 2 մարդ է զոհվել: Եվս մի քանիսը վիրավոր են, հաղորդում է “MK.ru” կայքը: Թաղամասը, որտեղ գտնվում է դեպանատունը, մշտապես խիստ հսկողության տակ է: Նույն տարածքում են գտնվում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանատները: Պայթյունից անմիջապես հետո ոստիկանությունը շրջափակել է տարածքը, տարածքը նույնիսկ ոստիկանական ինքնաթիռ է […]

Թուրքիայում հայերի սպանությունների շարքը ձեռագիր ունի. թուրքագետ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Ստամբուլում հայ տարեց կանանց սպանության դեպքերին, նշեց, որ հայկական համայնքը Ստամբուլում պատանդի կարգավիճակով է ապրում: “1940-ական թվականններից եղել են նման դեպքեր, սակայն դրանք մեծ արձագանք չէին ստանում, քանի որ ոստիկանությունը լուրերը չէր տարածում,թերթերն էլ այդ մասին չէին գրում: Սակայն այսօր կոծկել հնարավոր չէ”,-ասաց նա: Թուրքագետը հայտնեց,որ Ստամբուլի […]

Արտակարգ պատահար. ինքնաթիռը վայրէջք է կատարել այրվող շարժիչով /վիդեո/

Ըստ թուրքական լրատվամիջոցների` թուրքական ավիաուղիների ինքնաթիռը` այրվող շարժիչով, արտակարգ վայրէջք է կատարել Իզմիր քաղաքում: Ինքնաթիռի ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:  Օդանավը, որում 114 մարդ է գտվել, Ստամբուլից ուղեւորվել է Իզմիր: Սակայն օդանավակայանում վայրէջքի պահին կայծակը հարվածել է օդանավին, ինչի հետեւանքով այրվել է շարժիչներից մեկը: 

Դինքի սպանության հետ առնչվող հերթական պաշտոնյան է “պարգեւատրվել”

Թուրքիայի վաչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փոփոխություններ է կատարել կառավարությունում`մասնավորապես այլ պաշտոնյաներով փոխարինելով ներքին գործերի եւ տուրիզմի նախարարներին, հաղորդում է “Hurriyet”-ը: Համաձայն վարչապետի կարգադրության ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Մուամեր Գյուլերը:  “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի փաստաբանների պնդմամբ` Գյուլերն առնչություն է ունեցել Դինքի սպանության հետ, հաղորդում է “Radikal”-ը: Նշենք, որ սա առաջին […]

Այո, Թուրքիան տապալեց արձանագրությունները. Ռագըփ Զարաքօլու

‘’Հայաստանը տվեց այն, ինչը կարող էր անել: Դա ամենամեծ քայլն է, բայց այս ամենից հետո, որ  համաձայնություն չկայացավ, Թուրքիայի խնդիրն է’’,- հայտարարության հեղինակը Մարդու իրավունքների պաշտպան, թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն է: Նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա մեծ ազդեցություն ունի նաեւ Թուրքիայում աշխատող ադրբեջանական լոբբին: ‘’Մենք ազերիների եւ թուրքերի ձեռք ձեռքի տված աշխատանքը տեսանք […]

Անկարան նպաստում է տարածաշրջանում ճգնաժամի խորացմանը. Ռագըփ Զարաքօլու

 ‘’Թուրք հասարակությունը տեղյակ չէ Ղարաբաղի հարցից: Հասարակությունը որեւէ գիտելիք չունի, միայն ազգայնականները եւ մտավորականներն են այս հարցում աջակցում Ադրբեջանին ‘’,-այսօր ‘’Սիվիլիթաս’’ հիմնադրում ‘’ Թուրքական տեսակետը Ղարաբաղյան հակամարտության շուրջ’’  թեմայով կազմակերպված քննարկմանը նման հայտարարություն արեց Մարդու իրավունքների պաշտպան, թուրք ակտիվիստ, հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն: Նրա խոսքով, 1915-ին Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը պատմության կրկնություն թույլ չտվեց եւ ինքնորոշվեց. ‘’ԽՄ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի