27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում հայերի սպանությունների շարքը ձեռագիր ունի. թուրքագետ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Ստամբուլում հայ տարեց կանանց սպանության դեպքերին, նշեց, որ հայկական համայնքը Ստամբուլում պատանդի կարգավիճակով է ապրում:

“1940-ական թվականններից եղել են նման դեպքեր, սակայն դրանք մեծ արձագանք չէին ստանում, քանի որ ոստիկանությունը լուրերը չէր տարածում,թերթերն էլ այդ մասին չէին գրում: Սակայն այսօր կոծկել հնարավոր չէ”,-ասաց նա:

Թուրքագետը հայտնեց,որ Ստամբուլի հայկական համայնքը եղել է պատանդ թուրքերի ձեռքում ԱՍԱԼԱ-ի դեպքերի ժամանակ, օտար երկրներում ցեղասպանության հետ կապված որոշումների ժամանակ և միշտ առաջին հարվածն իր վրա է վերցրել:

“2015թ.-ի հետ կապված պարզ է, որ նորից առաջին հարվածն իր վրա է վերցնելու Ստամբուլի հայ համայնքը: Վերջին սպանությունները շարունակությունն են այն շարքի, որի սկիզբը դրվեց 2011թ.-ի ապրիլի 24-ին տեղի ունեցած հայազգի Սևակի սպանությամբ”,-նշեց նա`հավելելով, որ անզեն աչքով էլ զգացվում է,որ այս դեպքերը ազգային հողի վրա են, հատկապես կապված ցեղասպանության հիշատակի օրվա հետ կապված:

“Վերջին սպանություններն ունեն ձեռագիր. հարձակվում են հայ տարեց կանանց վրա: Թուրքերը ցանկանում են ցույց տալ, թե իբր այդ ամենը մեկ հոգու գործ է, սակայն գոնե մեկ դեպքում նրանք չորս հոգի էին ավտոմեքենայում և պարզ է,որ սա մեկ հոգու գործ չի,այլ կրում է կազմակերպված բնույթ”,-հայտնեց Արտակ Շաքարյանը:

Ըստ նրա`ադրբեջանական հակահայկական ճնշումները ևս այս իրավիճակի արդյունք են:

“Ստամբուլի հայկական համայնքի տարեց կանանցից հետո,միգուցե հնարավոր է լինեն ճնշումներ Հայաստանից Թուրքիա տեղափոխված և անօրինական այնտեղ բնակվող անձանց նկատմամբ,որոնք ըստ էության որևէ կերպ պաշտպանված չեն”,-նշեց թուրքագետը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ