13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Անկարայում տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը ոգեկոչող ֆորում

2013թ. հունվարի 19-ին Անկարայում տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը ոգեկոչող ֆորում, որը կազմակերպվել էր “Մարդու Իրավունքների Միության” Անկարայի կենտրոնի, “Մտքի Ազատություն Նախաձեռնության”  եւ տեղական այլ հասարակական կազմակերպությունների կողմից։    Թուրքիայի ականավոր մտավորականների մասնակցությամբ ֆորումի աշխատանքներին հրավիրվել էին նաև “Արեւմտահայոց Ազգային Համագումար” միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Կարեն Միքայելյանը (ԱԱՀ փոխնախագահ) և Սևակ Արծրունին (ԱԱՀ Խորհրդի […]

Նոր բացահայտումներ` Ստամբուլի հայկական դպրոցի ուսուցչի սպանության վերաբերյալ

Ըստ թուրքական լրատվամիջոցների` հայ ուսուցչի սպանությունը չի համապատասխանում իրականությանը: Արամյան-Ունջույան հայկական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինն իրականում հայ չէ, նա ազգությամբ թուրք է եղել, ով պարզապես 9 տարի աշխատել է հայկական դպրոցում: 40-ամյա ուսուցիչն սպանվել է օրեր առաջ Ստամբուլի իր բնակարանում: Ըստ նախնական վարկածի` սպանությունն արվել է կողոպտիչների կողմից, որոնք կտրել էին ուսուցչի կոկորդը, սակայն […]

Ձերբակալվել է թուրք պաշտոնյա

Ըստ CNNturk-ի, Ստամբուլում հունվարի 3-ին  ձերբակալվել է 1997թ.-ին երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իսմաիլ Հաքքը Քարադայըն:  Ավելի վաղ նա հարցաքննվել էր “Փետրվարի 28”-ի գործի շրջանակներում, որով մի շարք զինվորականներ մեղադրվում են 1997թ.-ին պետական հեղաշրջման փորձ իրականացնելու համար:   Նախատեսվում է, որ Քարադայըն այսօր կտեղափոխվի Անկարա, որտեղ նախ բուժզննում կանցնի, ապա դարձյալ կհարցաքննվի:   Այս գործի շրջանակներում […]

Ստամբուլում հայ կին է սպանվել

Ստամբուլում բնակվող հայազգի 84-ամյա Մարիսա Քյուչուքը սպանվել է: Հանցագործը ծեր կնոջը դանակի 7 հարված է հասցրել եւ կտրել կոկորդը, հաղորդում է “Sondakika” կայքը: Մոր դիակը հայտնաբերել է որդին` Զատիկ Քյուչուքը, ով կանչել է ոստիկաններին եւ բժիշկներն, որոնք արձանագրել են կնոջ մահը:  Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Էրդողանը եւ Գյուլը շնորհավորել են քրիստոնյաներին

“Շնորհավորում եմ մեր բոլոր քրիստոնյա քաղաքացիներին եւ աշխարհի քրիստոնյաներին: Երջանկություն եւ հաջողություններ եմ մաղթում”,-Սուրբ ծննդյան շնորհավորական ուղերձում ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հաղորդում է “CNNturk”-ը: Հիշեցնենք, որ այսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ ծնունդը: Նմանատիպ շնորհավորանքով է հանդես եկել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով կրկին քրիստոնյաներին խաղաղություն եւ բարեկեցություն են մաղթել: Նա […]

Թուրքիան աշխարհի ամենամեծ կալանավայրն է. Ազգ

 “Լրագրողներ առանց սահմանի” կազմակերպությունը, հրապարակելով օրերս 2012 թվականի զեկուցագիրը, նշել է, որ կալանված 42 լրագրողի եւ մամուլի 4 աշխատողի առկայությամբ Թուրքիան դարձել է “աշխարհի խոշորագույն կալանավայրը”: Այս մասին գրում է “Ազգ”-ը՝ վկայակոչելով odatv.com կայքէջը: Կենտրոնը Փարիզում գտնվող այս կազմակերպության տվյալներով, 2012-ն աշխարհում նույնքան մահաբեր է եղել լրագրողների համար, որքան 1995-ը, քանի որ ընթացիկ տարում սպանվել […]

Մարգար Եսայանը թուրքական թերթի խմբագիր է նշանակվել

Թուրքական “Taraf” թերթի խմբագրությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ թերթի գլխավոր խմբագիր Ահմետ Ալթանը եւ նրա տեղակալ Յասեմին Չոնգարը աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել: Խմբագրի պարտականությունները ժամանակավորապես կկատարի խմբագրության համակարգող Մարգար Եսայանը: Հայտարարության մեջ ասվում է, որ որեւէ փոփոխություններ տեղեկատվական գործունեության կամ կադրային քաղաքականության մեջ չեն սպասվում: Մարգար Եսայանը ծնվել է1969-ին Ստամբուլում: Սովորել է […]

Թուրքիան խանդել է Հայաստանին, բայց նրան իր տեղն են ցույց տվել

՛՛Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները՛՛ հայտը  ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Այս մասին այսօր ասուլիսում ասաց Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Փոխնախարարը պատմեց, որ դեկտեմբերի 6-10 Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարման կոմիտեի 7-րդ նստաշրջանը: Տարբեր երկրների կողմից նախապես ներկայացված 70 […]

Թուրքիան չի մասնակցի “Եվրատեսիլ-2013”-ին

Թուրքիան չի ներկայանա “Եվրատեսիլ-2013″ երգի մրցույթին, որը կկայանա մյուս տարի Շվեդիայում, գրում է “АПА”-ն՝ հղում անելով թուրքական “Anadolu” գործակալությանը: Այդ մասին  հայտարարել է թուրքական  “TRT” հանրային հեռուստաընկերությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ դրա համար պատճառ է հանդիսացել որոշ մնասնակից-երկրների նկատմամբ  Եվրոպական հեռարձակող միության հատուկ վերաբերմունքը: Հայտարարության մեջ ասվում է նաեւ. “Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան եւ […]

Ի գիտություն Չիչեքի . Շարմազանովի պատասխանը

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, երեկ ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված համաժողովում, անդրադարձել է նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա մասնավորապես ասել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է: Թուրք պաշտոնյայի հայտարարությանն արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. “Անթույլատրելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղա-ադրբեջանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի