13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Իսրայելը Թուրքիայից ռազմաբազա է խնդրում

Բրիտանական  “Sunday Times” թերթը տեղեկություն է տարածել, որ այսօր` ապրիլի 22-ին, ռազմական բանակցություններ կսկսեն Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ: Իսրայելն իբր թե ցանկանում է Թուրքիայի տարածքում զարգացած հակահրթիռային բազա ստեղծել` Իրանի միջուկային օբյեկտների վրա գրոհելու նպատակով: Իսրայելի վարչապետի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յակով Ամիդրորը թուրքերին կառաջարկի առաջնակարգ հրթիռներ եւ դիտարկման բարձրակարգ տեխնոլոգիաներ` փոխարենը իրավունք ստանալով օգտագործել Անկարայից […]

Ամերիկացուն ձերբակալել են Թուրքիայում քարեր հավաքելու համար

Ամերիկացի զբոսաշրջիկին, ով Թուրքիա է ժամանել կնոջ հետ հանգստանալու, ձերբակալել են լողափի քարեր հավաքելու եւ պատմական նմուշները երկրից հանելու փորձի համար, գրում է”pravda.ru”-ն: Ամերիկացի Ջեյսոն Դեմենտին ձերբակալել են Անթալիայի օդանավակայանի մաքսատանը, երբ պարզվել է, որ նրա մոտ գտնվող 2 քարերը, որոնք նա հավաքել է Միջերկրական ծովի ափերին, Թուրքիայում մշակութային կոթողներ են համարվում: Ձերբակալությունից հետո նրան […]

ԱՄՆ-ը ցանկանում է գործարկել Կարս-Գյումրի-Նախիջևան երկաթգիծը. թուրքագետ

ԱՄՆ-ը ցանկանում է գործարկել Կարս-Գյումրի-Նախիջևան երկաթգիծը, որից գոհ կմնան թե հայկական, թե թուրքական, թե ռուսական կողմը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Իր խոսքերը թուրքագետը հիմնավորեց նրանով, որ ռուսական կողմը երկարաժամկետ ծրագրեր ունի հայկական երկաթգծի շահագործման առումով և իրեն ձեռնտու է այդ նախագիծը: “Միակ կողմը, որ խնդիրներ է առաջացնում, Ադրբեջանն է: […]

Կիպրոսում այրել են Թուրքիայի դրոշը /վիդեո/

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում մի ֆրանսիացի զբոսաշրջիկ պարզել է Թուրքիայի դրոշը, ինչը վրդովվեցրել է կիպրոսցիներին, հաղորդում է թուրքական “Hurriyet”-ը:  Նրանք հարձակվել են ֆրանսիացու վրա` փորձելով պատժել նրան, ձեռքից խլել են դրոշը, պատռել այն եւ այրել: Երբ ոստիկանները զայրացած ամբոխի ձեռքից փրկել են ֆրանսիացուն եւ հարցրել` ինչու է դրոշը պահել, նա ասել է, թե պարզապես սիրում է Թուրքիայի […]

Հանուն Թուրքիայի ՄԱԿ-ը դավաճանում է ինքն իրեն

Այսօր հանրային խորհրդում քննարկում էր կազմակերպվել ՄԱԿ-ի տարածաշրջանային գասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու մասին: Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ մեզ համար դա ձեռնտու չէ և ընդունելի չէ նաև ՄԱԿ-ի տեսանկյունից:  Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանւ նկատեց, որ բացահայտ հակասություն կա ՄԱԿ-ի սկբունքների  և այս քայլի միջև: ՛՛Բացի այդ մեզ համար Թուրքիա մեկնելը դժվարություն է […]

Ազնավուրը զսպվածության կոչ է արել Էրդողանին

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը շվեյցարական “RTS” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններից: Նա հատուկ ասել է. “Պապիս տան վրա աչք չունեմ, չեմ էլ տեսել այդ տունը”: Շանսոնյեն նշել է, որ իր համար կարեւորն այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը եւ ճանաչի ցեղասպանությունը` միաժամանակ շեշտելով, որ իր համար նշանակություն […]

Ինչու Իսրայելը ներողություն խնդրեց Էրդողանից

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուրբաթ օրը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ներողություն խնդրելով 2010 թվականին դեպի Գազայի գոտի ուղևորվող նավատորմի ուղղությամբ Իսրայելի զինված ուժերի հատուկ ջոկատի ծառայողների կողմից իրականացված հարձակման հետևանքով Թուրքիայի ութ քաղաքացու սպանության համար: Սակայն երկար ժամանակ իսրայելական կողմը բազմիցս հայտարարել էր, որ իրենց զինվորականների գործողությունները համարժեք են եղել և չեն […]

Էրդողանի այցը Նիդերլանդեր բողոքի ալիք է բարձրացրել /ֆոտո/

Մարտի 21-ին  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հոլանդիայի այցի կապակցությամբ Հաագայի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Բողոքի մեծ ալիքը պայմանավորված էր վերջերս Էրդողանի կողմից թուրքական ծագում ունեցող Նիդերլանդներում ապրող երեխաների քրիստոնյա խնամակալ ընտանիքներին հանձնելու վերաբերյալ հնչեցրած վիրավորական արտահայտություններով: Խնդրի շուրջ մեծ քննարկում ծավալվեց հոլանդական հասարակության մեջ եւ մամուլում` կրկին անգամ շեշտադրելով մարդու իրավունքների առումով խայտառակ իրավիճակը Թուրքիայում: Նիդերլանդների կառավարության ու խորհրդարանի շենքերի մոտ ցույցերի ժամանակ […]

Օջալանը հանդես կգա Անկարայի հետ հաշտեցման մասին հայտարարությամբ

Բանտարկության մեջ գտնվող Քրդստանի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանն այսօր` մարտի 21-ին, կհայտարարի հրադադարի եւ Անկարայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու մասին, հաղորդում է “Hurriyet”-ը: Հայտարարությունը կընթրեցվի 2 լեզուներով` քրդերեն եւ թուրքերեն: Թերթը նշում է, որ այս հայտարարությունը պետք է որ կարեւոր քայլ հանդիսանա Անկարայի եւ քրդերի միջեւ 28 տարվա հակամարտությունը դադարեցնելու հարցում:  ՔԱԿ-ը զինված հակամարտություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի