06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Իսկական սպանդ. մորթված մարմիններ խաղահրապարակներում /ֆոտո/

Այս օրերին նշվում է իսլամական նշանավոր տոներից Քուրբան բայրամը  (Զոհաբերության տոնը), որը նախատեսում է զոհաբերել անասունների: Թուրքիայում այս տոնը իսկական սպանդի է վերածվել: Յուրաքանչյուր ընտանիք անասուն է մորթում որտեղ պատահի՝ փողոցներից մինչեւ երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում: Երեխաների աչքի առաջ կարուսելի ձողից կախում ու մորթում են ոչխարներին: Իսկ երեխաների լացն ու կոծը չի էլ անհանգստացնում ծնողներին: […]

“Ոչ Էրդողանի իսլամական կառավարությանը”. Թուրքիայում բախումները չեն դադարում /վիդեո/

Այսօր՝ Թուրքիայի Հանրապետության տոնին, Անկարայում առավոտից սկսած բախումները չեն դադարում: Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ: 5000 ոստիկան փորձում է հսկել իրավիճակը՝ օգտագործելով արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ: Բողոքն ուղղված է Էրդողանի կառավարության դեմ: Մի շարք  կազմակերպություններ, որոնք սատարում են  ընդդիմադիր “Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը”, պահանջում են կառավարության հրաժարականը՝ “Ոչ Էրդողանի իսլամական կառավարությանը”, “Մենք Աթաթուրքի զինվորներն […]

Պուտինը կոպիտ անունով է անվանել Էրդողանին, նա հասկացել է. քաղաքագետ

՛՛Եղել է հեռախոսազրույց, որոշ աղբյուրներն ասում են, որ ՌԴ նախագահը բավական կոշտ ու կոպիտ անունով է որակել պարոն Էրդողանին, վերջինս  լավ էլ հասկացել է: Էրդողանը ի՞նչ էր անկնալում այդ հեռախոսազրույցից, դժվարանում եմ ասել: Թուրք պիտի լինես, երեսդ պադոշ լինի, որ քեզ ասեն չէ, բայց դու 11-րդ անդամ զանգես ասես՝ հա՞՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ […]

Էրդողանի քննադատ թուրք դաշնակահարին մեղադրում են սրբապղծության մեջ

Թուրք կոմպոզիտոր եւ դաշնակահար Ֆազիլ Սային մեղադրանք է ներկայացվել հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար: Աշխարհի մեծ բեմերում համերգներով հանդես եկող Սային կդատեն իր միկրոբլոգում կատարած մի քանի գրառումների համար: Դատախազներին հատկապես զայրացրել է հետեւյալ գրառումը. “Չգիտեմ` նկատել եք դուք, թե ոչ, բայց բոլոր գռեհիկները, գողերը եւ հիմարները հավատացյալ են”: Եվս մեկ գրառում մուեձինի` 22 վայրկյանում աղոթքի […]

Հայկական ինքնաթիռն իջեցվել է խախտումների պատճառով. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարելիք այցից առաջ հայտարարել է, թե Սիրիայի համար օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը  էրզրումի օդանավակայանում իջեցվել է թույլ տրված խախտումների պատճառով, հաղորդում է “РИА Новости”-ն: Նա նշել է որ անհրաժեշտ ստուգումից հետո ինքնաիթռն ուղարկվել է, քանի որեւէ լուրջ խնդիր չի հայտնաբերվել: Միջազգային լրատվամիջոցներում տեղեկությունը հենց այդպես էլ տարածվեց, որ հայկական […]

Թուրքական իշխանությունները թույլ են տվել հայկական ինքնաթիռին մեկնել Սիրիա

Էրզրումում հարկադրաբար վայրէջք կատարած Սիրիա ուղեւորվող հայկական ինքնաթիռի բեռն ստուգելուց հետո թուրքական իշխանությունները թույլ են տվել օդանավին մեկնել Սիրիա, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հարկադրել էին հայկական ինքնաթիռին վայրէջք կատարել` որոշումը հիմնավորելով ուղեբեռի ստուգման անհրաժեշտությամբ:

Անկարան հայկական ինքնաթիռին հարկադրել է վայրէջք կատարել Էրզրումում

Թուրքական իշխանություններն Արեւելյան Թուրքիայի տարածքով թռչող հայկական մարդատար ինքնաթիռին ստիպել են վայրէջք կատարել, հաղորդում է  “AFP”-ը: Իր գործողություններն Անկարան բացատրել է ինքնաթիռի ուղեբեռն ստուգելու անհրաժեշտությամբ: Ինքնաթիռը վայրէջք է  կատարել Էրզրումում` Հայաստանի սահմանից ոչ հեռու: Սակայն ինչպես Henaran.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր եւ արվել է ըստ ձեռք բերված […]

Վարագա վանքը վաճառվում է. Ազգ

Վանի 7 եկեղեցիներ գյուղում գտնվող Վարագա վանքը վերջին շաբաթների ընթացքում դարձել է Թուրքիայի հայ համայնքի ալեկոծումների պատճառ: Գյուղը եւ, բնականաբար, Վարագա վանքը մյուս եկեղեցիների հետ պատկանում է Ալթայլների գերդաստանին եւ ժառանգաբար անցել է Ֆաթիհ Ալթայլին` Ստամբուլում գործող Haber turq լրատվական գործակալության տնօրենին: Վանի քաղաքապետարանը որոշել է վերանորոգել Վարագա վանքը, բայց արխիվները քրքրելով հանկարծակի հայտնաբերել է, […]

Թուրքիայում ձերբակալվել են հայեր, ովքեր փորձել են հատել Եվրոպայի սահմանը

Մեծ թվով մարդիկ են փորձել անօրինական ճանապարհով Թուրքիայից մուտք գործել Եվրոպա, հաղորդում է  “Sondakika” կայքը: Ձերբակալված 151 մարդկանց մեջ կան Հայաստանի, Վրաստանի, Իրաքի, Իրանի, Սիրիայի, Թունիսի, Կամերունի, Կոնգոյի, Պաղեստինի եւ Պակիստանի քաղաքացիներ:

Մեզ համար ակնհայտ է, թե ով է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման արգելափակման պատճառը. շվեյցարացի պատգամավոր

“Մեր խորհրդարանական խմբի համար ակնհայտ է, թե ով է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման արգելափակման պատճառը: Ներկայումս դա թուրքական կառավարությունն է”,- այսօր  ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա բարեկամության խմբի եւ ՇՀ Շվեյցարիա –Հայաստան բարեկամության խմբի անդամների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է  շվեյցարական պատվիրակության համանախագահ Ուելի Լոյենբերգերը` անդրադառնալով  հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին: Լոյենբերգերի խոսքով, ցյուրիխյան արձանագրությունների նպատակն է ՀՀ-ին թույլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի