23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էրդողանին հեշտ չէր. Բեռլինից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը /ֆոտո/

 Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը պետական այցով ժամանեց Բեռլին՝ տեղում թուրքական նոր դեսպանատան բացման արարողությանը մասնակցելու: Էրդողանին Բեռլինում դիմավորեցին հազարավոր քուրդ, եզդի, ալևի, հայ և այլազգի ցուցարարներ, ովքեր շատ բարձր սկսեցին վանկարկել “Ֆաշիստ Էրդողան, Ֆաշիստ Էրդողան, …… “: Ցույցը, որ կազմակերպվել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրից ոչ հեռու՝ Բրանդենբուրգյան դարպասի մոտ, տևեց մոտ երեք ժամ:

Ցուցարարների հիմնական պահանջն էր նոր քաղաքականություն վարել Թուրքիայում կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների հանդեպ: Նրանց պահանջները սակայն միայն սա չէր:

Վերջիններս մեծ ցանկով էին հանդես գալիս, մասնավորապես ճանաչել վերջին հարյուրամյակում թուրքիայի կողմից կատարված բոլոր ջարդերն ու ցեղասպանությունները, հանդուրժողականություն դրսևորել և հավասար պայմաններ ստեղծել Թուրքիայում բանկվող բոլոր մարդկանց նկատմամբ՝ անկախ ազգությունից: Քուրդ ցուցարարների հիմնական ցանկությունն էր սեփական Քուրդիստան պետությունն ունենալ այսօրվա Թուրքիայի տարածքում. Բնականաբար, խոսքի մեջ նշում էին Արևմտյան Հայաստանի մի քանի քաղաքների անուններ:

Հայկական կողմի պահանջը, բնականաբար, Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն է, ինչպես նաև ասորիների և հույների:

 Ցուցարարները մի շարք կոչեր ուղղեցին Գերմանիայի դիվանագիտական կառույցներին` պահանջելով մարդու իրավունքների պաշտպանության և կրոնական լիակատար ազատության ապահովում թուրքական վարչապետի կողմից: Բոլորը վանկարկում էին, որ Անկարան անտանելի է իր ժխտողական քաղաքականությամբ, Էրդողանը ստախոս է, Էրդողանը ճնշում է ազգային փոքրամասնություններին և այլն:

Ցույցի բանախոսները մեծաթիվ էին ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եկել էին նաև պատգամավորներ, ովքեր քաջալերեցին ցուցարարներին՝ խոստանալով վերջիններիս ձայնը հասցնել համապատասխան մարմիններին ու պահանջել հետևողականություն: Կանաչների կուսակցության պատգամավոր տիկին Կլաուդիա Ռոթը հավաստիացրեց, որ ինքն անձամբ է պայքարելու.

“Մենք վկաներն ենք փախստականների և աղգային փոքրամսնությունների նկատմամբ մի աղետալի իրավիճակի: Գերմանիան պետք է ասի, որ պատրաստ է նրանց ընդունել>: Անդրադառնալով Թուրքիայում տիրող “դեմոկրատիային”՝ տիկին Ռոթը մասնավորոպես հարց տվեց. “Ինչպես կարելի է Թուրքիային կոչել դեմոկրատական պետություն, եթե այնտեղ հազարավոր լրագրողներ կան բանտերում փակված, խոսքի ազատության իրենց իրավունքը կիրառելու համար, ի՞նչ է պատահել, որ խոսքի ազատությունը հայտնվել է բանտերում, կամ իսպառ է վերանում: Ես չեմ կարող մոռանալ իմ հայ բարեկամին՝ Հրանտ Դինքին, ով սպանվեց ազատ խոսելու համար”:

Նմանատիպ բովանդակությամբ ելույթներ ունեցան մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում նաև Ձախերի կուսակցության նախագահ Գրեգոր Գիզին, նույն կուսակցույթյունից Սեվիմ Դագդելեն և այլոք:

Ցույցի ընթացքում նշվեց, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Էրդողանը մի շարք հարցեր է քննարկելու, այդ թվում նաև առաջնահերթ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը, այնուհետև քրդական, հայ-թուրքական ու մերձավորարևելյան մնացած զարգացումների շուրջ կբանակցեն:

Բեռլինից հաղորդում է Henaran.am-ի թղթակից Գայանե Առաքելյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ