Հայկական ինքնաթիռն իջեցվել է խախտումների պատճառով. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարելիք այցից առաջ հայտարարել է, թե Սիրիայի համար օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը էրզրումի օդանավակայանում իջեցվել է թույլ տրված խախտումների պատճառով, հաղորդում է “РИА Новости”-ն:
Նա նշել է որ անհրաժեշտ ստուգումից հետո ինքնաիթռն ուղարկվել է, քանի որեւէ լուրջ խնդիր չի հայտնաբերվել: Միջազգային լրատվամիջոցներում տեղեկությունը հենց այդպես էլ տարածվեց, որ հայկական ինքնաթիռի վայրէջքը հարկադրական էր, սակայն այնուհետեւ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պարզաբանեց, որ վայրէջքը պլանային էր:
Վերոնշյալ փաստի առկայության դեպքում Էրդողանի հայտարարությունը երկիմաստ բնույթ է կրում:
Նշենք, որ հումանիտար օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել Սիրիայում: