13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինը կոպիտ անունով է անվանել Էրդողանին, նա հասկացել է. քաղաքագետ

՛՛Եղել է հեռախոսազրույց, որոշ աղբյուրներն ասում են, որ ՌԴ նախագահը բավական կոշտ ու կոպիտ անունով է որակել պարոն Էրդողանին, վերջինս  լավ էլ հասկացել է: Էրդողանը ի՞նչ էր անկնալում այդ հեռախոսազրույցից, դժվարանում եմ ասել: Թուրք պիտի լինես, երեսդ պադոշ լինի, որ քեզ ասեն չէ, բայց դու 11-րդ անդամ զանգես ասես՝ հա՞՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ խոսելով երեկ տարածված լուրերի մասին, որ հեռախոսազրոյց է եղել ՌԴ նախագահի ու Թուրքիայի վարչապետի միջև:

Նշենք, որ խոսվում էր այն մասին, որ հեռախոսազրույցն ավարտվել է, երբ կողմերից մեկը կախել է լսափողը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե եթե անգամ մեկ թուրք զինվոր մտնի Սիրիա, իրենք կհամարեն, թե նա Մոսկվա է մտել։

Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան Ռուսաստանի համար մրցակից չէ, նրա համար մրցակից է ԱՄՆ-ը: Շաքարյանցը վստահ է նաև, որ ԱՄՆ-ն էլ հիմա վախեցած է: ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, ով, քաղաքագետի համոզմամբ, սկսեց արաբական գարուն կոչվող շարժումը, ետ է կանգնել իր պլաններից՝ տեսնելով սիրիական այս իրադարձությունները:

՛՛Օբաման ասել է, որ պետք է ճշտենք ով է Սիրիայում, ում դեմ է, ստացվում է, որ ԱՄՆ նախագահը վախեցել է սիրիական իրադարձություններից, այս ալիքից՛՛,-եզրափակեց Սերգեյ Շաքարյանցը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ