10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անկարան նպաստում է տարածաշրջանում ճգնաժամի խորացմանը. Ռագըփ Զարաքօլու

 ‘’Թուրք հասարակությունը տեղյակ չէ Ղարաբաղի հարցից: Հասարակությունը որեւէ գիտելիք չունի, միայն ազգայնականները եւ մտավորականներն են այս հարցում աջակցում Ադրբեջանին ‘’,-այսօր ‘’Սիվիլիթաս’’ հիմնադրում ‘’ Թուրքական տեսակետը Ղարաբաղյան հակամարտության շուրջ’’  թեմայով կազմակերպված քննարկմանը նման հայտարարություն արեց Մարդու իրավունքների պաշտպան, թուրք ակտիվիստ, հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն:

Նրա խոսքով, 1915-ին Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը պատմության կրկնություն թույլ չտվեց եւ ինքնորոշվեց. ‘’ԽՄ տարիներին Ղարաբաղն ավտոնոմ տարածք էր Ադրբեջանի կազմում: Ով սկսեց Ղարաբաղի հարցը, երբ նայում ենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ազգայնական շրջանից դուրս եկած հարց է: Այն տարիներին Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը հայ էր’’,-նշեց Ռագըփ Զարաքօլուն:

Զուգահեռներ անցկացնելով Արցախի եւ Կիպրոսի խնդիրների միջեւ` նա նշեց, որ կիպրական հարցում Թուրքիան միջազգային պայմանագրերով պաշտպանում է Կիպրոսը, ինչի անվան տակ սակայն, Թուրքիան կիսեց Կիպրոսը.’’Ինչ է նշանակում Կիպրոսը թուրքական պետություն է: Թուրքիան իրավունք վերապահեց իրեն զինվորական բազաներ ստեղծել Կիպրոսում եւ ռազմական մկիջամտություն իրականացնել, այնպես ստացվեց, որ Թուրքիան այսօր սկսեց ղեկավարել Կիպրոսը’’:

Թուրք մտավորականը ուշագրավ համարեց այն, որ Թուրքիան միջազգային տարբեր ատյաններում բարձրացնում է Արցախի հարցը, սակայն նմանատիպ հարցերի շուրջ Հայաստանի այդ իրավունքը չի ճանաչում.’’Սա Թուրքիայի երկակի քաղաքականության օրինակ է’’,-նշեց Ռագըփ Զարաքօլուն:

Թուրք ակտիվիստը խոսելով ԼՂ եւ հայ-թուրական հարցերը միմյանցով պայմանավորելու Թուրքիայի դիվանագիտության ձգտման մասին` նշեց, որ այն նպաստում է տարածաշրջանում ճգնաժամի խորացմանը.

‘’ Թուրքիան կանգնում է Ադրբեջանի կողքին եւ թույլ չի տալիս, որ նա կողմնորոշվի: Այս  սխալ հարաբերության պատճառով գնում է երկրորդ քայլը` հայ-թուրքական հարաբերությունների կենտրոնացում այս ճգնաժամի վրա: Թուրքիան ձեզնից ուզում է,  որ տասնհինգ թվականը մոռանաք: Սա դառնում է տարածաշրջանային ճգնաժամ: Մի կողմից Հայաստանը  եւ Թուրքիան, որ հնուց խնդիրներ ունեն, դրան գումարվում է Ղարաբաղի հարցը: Թուրքիայի կեցվածքը  դառնում է ԼՂ հարցի հիմանկան խոչընդոտը’’:

Մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ Թուրքիայի կեցվածքի փոփոխությունը կնպաստեր խնդրի կարգավորմանը:

Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի խնդրում Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշմանը, թուրք ակտիվիստը նշեց.” Սա շատ ագրեսիվ վերաբերմունք է եւ, իհարկե, ընդունելի չէ: Սա ուղղակի պատերազմի հրավեր է. ինձ համար հետաքրքիր է Մինսկի խումբն ինչ է կարծում”:

Քննարկման մյուս բանախոսը` լրագրող Թաթուլ Հակոբյանը նախ շեշտեց  Թուրքիայի ուենցած դերակատարությունը Ադրբեջան պետության հիմնադրման եւ ղեկավարման, ինչպես նաեւ ռազմական օժանդակության առումով եւ նկատեց, որ  թուրքական տեսնակյունից, ԼՂ հարցն ընկալվում է որպես հայկական պահանջատիրության փուլ.

’’Թուրքական պետական տեսանկյունից  հայերը պահանջում են Ղարաբաղը, վաղը կարող են պահանջել Նախիջեւանը, մյուս օրն էլ ` Կարսն ու Արդահանը’’:

Մյուս, ավելի էական հանգամանքը, որն ըստ Թաթուլ Հակոբյանի խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Ցեղասպանության հարցն է եւ Հայաստանի կողմից Թուրքիայի ներկայիս սահմանները չճանաչելը. ‘’ ԼՂ հարցը Թուրքիայի համար պատրվակ է, որ ՀՀ  հետ չհաստատի դիվանագիտական հարաբերություններ:

Նրա խոսքով, եթե անգամ  ԼՂ հարցում փոփոխություն լինի, միեւնույն է, Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ  չի հաստատելու, գուցե որոշ քայլեր անի, բայց ոչ ավելին: ԻՆչ վերաբերվում է Հայաստանի արտաքին սպառնալիքներին, Թաթուլ Հակոբյանն ասաց, քանի դեռ Հայաստանում  ռուսական զորքեր կան եւ սահմանը ռուսներն են պաշտպանում Թուրքիայի համար այս սահմանը նաեւ հոգեբանական սահման է, ուստի Հայաստանի անվտանգության համար առաջին հերթին վտանգը գալիս է Ադրբեջանից:

‘’Մենք հալեցնում ենք սառույցը, սա հեշտ գործընթաց չէ, բայց  պետական կառույցը շարժելու միակ միջոցը հասարակությունն է: Մենք շարունակելու ենք մեր գործը թեկուզ դանդաղ, բայց փոփոխություն լինելու է: Ղարաբաղի հարցում էլ պետք է աշխատել , ինչպես ապրիլքսանչորսյան հարցում,  եւ հասարակությանը բացատրել , որ այս հարցը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների  հետ’’,-շեշտեց Ռագըփ Զարաքօլուն եւ հավելեց.”Թուրքաին ունի մի մեծ թղթապակ, որտեղ կան տարբեր մարդկային մեղքեր հայերի հանդեպ: Փոխանակ աշխատի դրա վրա, ավելի մեծ սխալ է գործում’’:

Հ.Գ. Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Թաթուլ Հակոբյանի հեղինակած գիրքը  Զարաքօլուն մտադիր է թուրքերեն թարգմանել եւ հրատարակել Թուրքիայում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ