08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Թուրքիայում հայտնաբերել են ԱՄՆ դեսպանատանն ահաբեկչություն իրականացրած անձին

Անկարայում ամերիկյան դեսպանատան պայթյունն իրականացրել է նախկինում կրկին ահաբեկչության համար  դատապարտված թուրքը, հաղորդում է “Associated Press”-ը: 

Թուրքական ոստիկանությունը պարզել է ահաբեկչի անձը: Դա 40-ամյա Էջեվիտ Սանլին “Ազգային ազատագրման հեղափոխական կուսակցության” խմբավորման անդամ է եղել: 

Նրան դատապարտել են 1997-ին եւ ազատ արձակել 5 տարի անց, երբ նրա մոտ “մտավոր գործունեության շեղում” ախտանիշ են հայտնաբերել: 

Նշենք, որ ԱՄՆ դեսպանատան պայթյունը տեղի էր ունեցել փետրվարի 1-ին: Ահաբեկչության արդյունքում զոհվել էր դեսպանության պահակը, մի քանի մարդ վիրավոր է:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ