Մենք շարունակելու ենք Թուրքիայի հասարակությանը պատմել ճշմարտության մասին. Ռագըփ Չարաքօլու
Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ “Բելգեն“ հրատարակելու է մի շարք աշխատություններ“, – այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնել է թուրք իրավապաշտպան, “Բելգե“ հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքոլուն:
“Չնայած թուրքական իշխանությունների ճնշումներին` մենք շարունակելու ենք լուսավորել Թուրքիայի հանրությանը, պատմել ճշմարտության մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել առաջին աշխարհամարտի տարիներին“,-նշում է Զարաքոլուն:
Թուրք իրվապաշտպանը հավելում է, որ իրենց աշխատանքներին աջակցում են նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող թուրքական որոշ կազմակերպություններ, ինչպես նաեւ քուրդ եւ հույն ակտիվիստներ:
Զարաքոլուն դրական տեղաշարժ չի նկատում թուրքական պետական դիրքորոշման փոփոխության մեջ, սակայն ընդգծում է, որ հասարակության որոշ շրջանակներ գնալով ավելի են տեղեկանում իրողության մասին: Դա է վկայում նաեւ Հայոց ցեղասպանության մասին “Բելգեի“ հրատարակած գրքերի հանդեպ աճող հետաքրքրությունը: