27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

100-ամյակը դեռ ճանաչման գործընթացի վերջը չէ. ի՞նչ անել

՛՛Մոդուս Վիվդենի՛՛ կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով՝ Ցեղասպանության ճանաչման դերը գերագնահատաված է: Այն կարևոր է, սակայն շեշտադրումը պետք է անել ոչ թե ճանաչմանը, այլ հատուցմանը: Այս մասին Պապյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Պատմաբանը նշեց, որ երկու տարի առաջ ստեղծվել է Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման հանձնաժողով, որի գործունեությունն իրեն չի բավարարում: Հանձնաժողովը, ըստ Պապյանի` շեշտադրում է գիտական ուսւոմնասիրությունների ու ցուցահանդեսների վրա, սակայն դա պետական նպատակ չպիտի լինի, այլ գերատեսչական: Բացի այդ, հանձնաժողովը վարում է ժխտողական քաղաքականություն, այսինքն՝ հերքում է Թուրքիայի զանազան հայտարարությունները, որ Եղեռն չի եղել:

Սա, Պապյանի խոսքով, անպտուղ է և արդյունք չի տալիս: Պետք է կոնկրետ քայլեր մտածել և առաջարկներ անել: Նախևառաջ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ պետք է նոր փաստաթուղթ մշակել և ներկայացնել, քանի որ արձանագրություններն արդեն սպառել են իրենց: Բացի դա աշխարհում քչերը գիտեն հայ-թուրքական հարաբերությունների, արձանագրությունների մանրամասները:

՛՛Աշխարհը չի թողնելու իր գործերը ու զբաղվի Ցեղասպանությամբ: Նրանք ասում են`դուք եղբայրներ եք, գոյություն ունի արձանագրությունը: Բոլորը չգիտեն այդ մանրամասները: Գիտեք, որ Արևմուտքը համոզված է, որ Թուրքիան է արձանագրությունների առաջարկն արել մեզ, մենք դրան հակադարձելու, մեր ձայնը բարձրացնելու հնարավորություն չունենք՛՛,-նշեց նա:

Պապյանը հավելեց, որ Հայաստանը չպիտի դադարի խոսել Ցեղասպանության մասին և ճիշտ չէ դիտարկել, որ հարյուրամյակը լրանալուն պես այդ ուղղությամբ քայլերն անիմաստ են: ՛՛Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկայնության դեմ, ոչ թե մարդկության դեմ, քանի որ այդ հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ: Պիտի գործողություններ անենք, որով ցույց տանք, որ Հայաստանը չի ընդունում իր տարածքների կորուստը՛՛:

Ինչ վերաբերում է թուրքերին. քաղաքագետն ընդգծեց, որ Թուրքիայում կսկսեն հայ համայնքի դեմ որոշակի շարժումներ հրահրվել, կկոշտացվի Հայատանի նկատմամբ դիրքորոշումը: Այժմ Թուրքիան ոչ միայն ժխտում է Ցեղասպանությունը, այլև հանդես է գալիս մեղադրողի դերում ու հայտարարում, որ առաջին աշխարհամարտի տարիներին հայերը միացել են ռուսներին ու իրենց կոտորել: Պապյանը պատմեց, որ երկու տարի առաջ, երբ հայերը ցույց էին անում Վաշինգտոնի թուրքական դեսպանատան դիմաց, ներսում թուրքերը դագաղի վրա պարում էին` այդպես դրսեւորելով սեփական դիրքորոշումը:

Կանադայում ՀՀ նախկին դեսպանը նաև վստահ է, որ հսկայական անհայտ փաստաթղթեր կան Հայոց ցեղասպանության վերաբերյալ ,սակայն պետք է հասկանալ, որ Ցեղասպանության ճանաչման համար եղածն էլ բավական է, եթե երկիրն ուզում է ճանաչի իրողությունը: “Եթե պետությունն ուզում է կասակածի տակ դնել փաստը, հարյուրավոր պատճառներ կբերվի չճանաչման համար, քանի որ սա քաղաքական հարց է”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ