05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Լրագրողին ձերբակալել են նախագահին վիրավորելու համար

Թուրքական կոմունիստական թերթի լրատվական բաժնի խմբագիր Ալի Օրնեկին ձերբակալել են` նախագահին վիրավորելու համար, գրում է “Today’s Zaman”-ը:

Նրան դատապարտել են 14 ամսվա պայմանական ազատազրկման` սպառնալով, որ պատիժը կարող է իրական դառնալ, եթե լրագրողը նման բան կրկնի առաջիկա 5 տարում: Խմբագրին դատապարտել են  “Itusozluk” կայքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի անվան համալսարանի վերաբերյալ թողած մեկնաբանության համար: Նա գրել է, որ Գյուլի հայրենի քաղաքում գտնվող համալսարանի ուսանողները գնալու են գործող նախագահի հետքերով: “Այդ համալսարանում գործազրկություն, կոռուպցիա եւ ծանոթներ են գործում”,-նշել է լրագրողը: 

Դատարանում Օրնեկը հայտարարել է, որ իր խոսքերը չեն վերաբերվում նախագահին անհատապես, այլ նրա քաղաքական շրջապատին եւ շարժմանը, որին նա պատկանում է, իսկ իր բառերը հարկավոր է ընկալել ոչ թե որպես զրպարտություն, այլ որպես երկրում առկա իրական խնդիրների բարձրաձայնում: Օրնեկը պատրաստվում է  բողոքարկել դատավճիռը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ