13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքական դատարանը վճռեց չվերակառուցել Թաքսիմ հրապարակը եւ Գեզի զբոսայգին

Նախօրեին թուրքական դատարանը որոշում է կայացրել արգելել ստամբուլյան Թաքսիմ հրապարակի եւ նրան հարակից տարածքում գտնվող Գեզի զբոսայգու վերակառուցումը, տեղեկացնում է “Reuters”-ը: Այս կերպ վերջ դրվեց նաեւ մայիսից մինչեւ հունիսի կեսերը շարունակվող հակակառավարական ցույցերի անցկացման պատճառին:  Թուրքական ընդդիմությունը դատարանի վճիռն ընդունել է որպես իր հաղթանակը, քանի որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ անգամներ է խոստացել իրականացնել […]

Ի՞նչ պահանջներ կներկայացնեմ Թուրքիային Եվրոպական երկրները

 Ինչպես ընդունվեց  Թուրքիայում “Գեյզի այգու” շուրջ զարգացող իրադարձությունները Եվրոպական պետությունների կողմից և դա նպաստեց արդյոք, որ Թուրքիայի նկատմամբ փոխվեին Եվրոպական երկրների մոտեցումներն ու գնահատականները: Արդյոք սա առիթ էր, որ Եվրոպական երկրները պահանջներ դնեին Թուրքիայի առաջ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի կարծիքով սա իսկապես առիթ հանդիսացավ Եվրոպական երկրների […]

“Նոր Թուրքիայի էությունը տարածքային բռնակցումների մեջ է”

  Այսօր՝ հուլիսի 3-ին “Կովկաս” ինստիտուտի նախաձեռնությամբ կայացավ բաց քննարկում՝ “Թուրքական ամառը և դրա հետևանքները տարածաշրջանում” համատեքստում:  Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ Թուրքական ամառը արաբական գարունների հետ կապ չուներ, քանի որ Թուրքիայում չկար տասնամյակներ շարունակ կեղեքման հետևանք՝ դժգոհությանը: Թուրքիայում սկսված շարժումը ուղղված էր կոնկրետ վարչապետի դեմ, […]

Թուրքիայում առաջին անգամ քրեական գործ է հարուցվել` “հայ” բառը որպես վիրավորանք օգտագործելու համար

Ազգությամբ թուրք Յուսուֆ Փոլաթի դեմ քրեական գործ է հարուցվել` ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ Լեւոն եւ Արթուր Բաղջըօղլուին “գյավուր հայեր” անվանելու համար. տեղեկացնում է թուրքական “Sabah”-ը: Գործը քննում է Ստամբուլի քրեական դատարանում: Մեղադրող կողմը Փոլաթի համար պահանջում է 2 տարվա ազատազրկում: Սա առաջին նմանատիպ դեպքն է Թուրքիայի պատմության մեջ, երբ “հայ” բառը որպես վիրավորանք օգտագործելու համար […]

Թուրքական բանակին կզրկեն հեղաշրջում անելու իրավունքից

Թուրքական իշխանությունները որոշել են փոխել բանակի կանոնակարգը` զինվորականներին զրկելով պետական հեղաշրջում կազմակերպելու իրավունքից: Հունիսի 27-ին Թուրքիայի կառավարությունը համապատասխան փոփոխությունները հանձնել է խորհրդարանի քննարկմանը, տեղեկացնում է “Hurriyet Daily news”-ը: Փոփոխությունները կսահմանափակեն զինվորականների` ներքաղաքական կյանքին մասնակցելու իրավունքները: Նրանց հիմնական առաջադրանքը Թուրքիան արտաքին սպառանլիքներից պաշտպանելը կլինի: Խորհրդարանը կքննարկի օրինագիծը 2013-ի աշնանը:  Հեղափոխություն անելու իրավունքը թուրքական բանակին տրվել է […]

Թուրքիայում վերսկսվել են հակակառավարական բազմահազարանոց ցույցերը /վիդեո/

Չորեքշաբթի գիշերը կրկին հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ` շարունակելու հակառակավարական ցույցերը` ոստիկանության հսկողության տակ, տեղեկացնում է “Hurriyet Daily News”-ը: Նախօրեի երեկոյան ցուցարարները հավաքվել են հրապարակում, որպեսզի հայտնեն իրենց դժգոհությունը մի ոստիկանի ազատ արձակման կապակցությամբ, ով մեղադրվում է ցուցարարի սպանության մեջ: Նմանատիպ ակցիաներ են կազմակերպվել նաեւ երկրի այլ քաղաքներում: Նշվում է, որ այս անգամ […]

ԵՄ-ը կվերսկսի Թուրքիային անդամագրելու բանակցությունները

ԵՄ երկների ԱԳ նախարարները որոշում են կայացրել վերականգնել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու շուրջ տարվող բանակցությունները, որոնք դադարեցվել էին 2010-ին: Բանակցությունների նոր փուլի մեկնարկը նշանակված է հոկտեմբերին, գրում է “Hürriyet Daily News”-ը: Ավելի վաղ նախատեսվել էր, որ բանակցությունները կվերականգնվեն հունիսի 26-ին, սակայն Գերմանիան, Նիդերլանդները եւ Ավստրիան դեմ են եղել: Հետաձգմանը կողմ է հանդես եկել մասնավորապես պաշտոնական Բեռլինը, որը […]

Թուրք ցուցարարներին մեղադրել են ահաբեկիչ լինելու մեջ

Թուրքական ոստիկանությունն Անկարայում ձերբակալել է հակակառավարական ցույցերի 20 հավանական մասնակիցների: Ինչպես տեղեկացնում է”Reuters”-ը, ոստիկանությունը նրանց ահաբեկչական կազմակերպությունների անդամներ է համարում:  Ընդհանուր առմամբ ոստիկանությունը 30 բնակարան է զննել: Կասկածյալների անձը հնարավոր է եղել պարզել ցույցերի տեսագրություններից: Ոստիկանությունն ուշադրություն է դարձրել հենց նրանց վրա, ովքեր իրավապահ մարմինենրի վրա  են հարձակվել: Ընդ որում, ոստիկանությունում պաշտոնապես հրաժարվել են հաստատել […]

Մուշում ավիրում են հայկական պատմական նշանակություն ունեցող տները /ֆոտո/

Թուրքիայում նորից հայկական պատմամշակութային ժառանգության դեմ վայրագության դեպք է արձանագրվել։ Ինչպես հայտնում է Թուրքիայում գործող “Այքըրըդողրուլար” կայքի հայազգի լրագրող Ջեւաթ Սինեթը, թուրքական իշխանությունները սկսել են քանդել Մուշում հայերին պատկանող պատմական նշանակության տները, հաղորդում է  թուրքագիտական պորտալը: Նախկինում հայերին պատկանած տները քանդելու որոշում է կայացրել Մուշի քաղաքապետարանը, որտեղ մեծամասնություն են կազմում իշխող “Արդարություն եւ զարգացում” կուսակցության անդամները։ […]

Ստամբուլում բողոքի նոր ալիք է /վիդեո/

Ստամբուլում անկարգությունների նոր ալիք է բարձրացել: Ոստիկանության հետ բախումներ ունեցած ցուցարարներից ոմանց հնարավոր է ահաբեկչական կազմակերպություններին մասնակից լինելու մեղադրանք առաջադրվի, գրում է “kp.ua”-ն: Կիրակի` հունիսի 23-ին, ոստիկանությունը մի քանի մարդու է ձերբակալել, որոնք նախնական տվյալներով` նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած խառնաշփոթի սադրիչներն են:  Թվում էր, թե իրավիճակը Թուրքիայում կայունացել է, սակայն հունիսի 22-ից համապետական բողոքի ակցիան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի