24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիայում վերսկսվել են հակակառավարական բազմահազարանոց ցույցերը /վիդեո/

Չորեքշաբթի գիշերը կրկին հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ` շարունակելու հակառակավարական ցույցերը` ոստիկանության հսկողության տակ, տեղեկացնում է “Hurriyet Daily News”-ը:

Նախօրեի երեկոյան ցուցարարները հավաքվել են հրապարակում, որպեսզի հայտնեն իրենց դժգոհությունը մի ոստիկանի ազատ արձակման կապակցությամբ, ով մեղադրվում է ցուցարարի սպանության մեջ: Նմանատիպ ակցիաներ են կազմակերպվել նաեւ երկրի այլ քաղաքներում: Նշվում է, որ այս անգամ Ստամբուլում ակցիաներն անց են կացվել բավականին խաղաղ: 

Հիշեցնենք, զանգվածային ակցիաները ողջ Թուրքիայում չեն դադարում արդեն 3 շաբաթ: Ի սկզբանե դրանք կազմակերպվում էին Ստամբուլի Գեզի զբոսայգում ծառահատության դեմ պայքարելու համար, իսկ այնուհետեւ վերածվեցին հակակառավարկան ցույցերի:

Ի դեպ, որոշ փորձագետներ սա համարում են ռազմական հեղափոխության սկիզբ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ