27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵՄ-ը կվերսկսի Թուրքիային անդամագրելու բանակցությունները

ԵՄ երկների ԱԳ նախարարները որոշում են կայացրել վերականգնել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու շուրջ տարվող բանակցությունները, որոնք դադարեցվել էին 2010-ին: Բանակցությունների նոր փուլի մեկնարկը նշանակված է հոկտեմբերին, գրում է “Hürriyet Daily News”-ը:

Ավելի վաղ նախատեսվել էր, որ բանակցությունները կվերականգնվեն հունիսի 26-ին, սակայն Գերմանիան, Նիդերլանդները եւ Ավստրիան դեմ են եղել: Հետաձգմանը կողմ է հանդես եկել մասնավորապես պաշտոնական Բեռլինը, որը ցանկացել է այդ կերպ ցույց տալ Թուրքիային, որ Եվրամիությունը դժգոհ է Անկարայի վերաբերմունքից ցուցարարների նկատմամբ: 

Բանակցությունները դադարեցվել էին Կիպրոսի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ, որոնք վետո էին դրել պահանջների 35 կետից 11-ի քննարկման վրա, որոնք Անկարան պետք է կատարի` միության անդամ դառնալու համար:  2013-ի սկզբին Ֆրանսիան եւ Գերմանիան որոշում կայացրեցին ամեն դեպքում շարունակել բանակցային գործընթացը:

Թուրքիան ԵՄ անդամագրվելու թեկնածու է համարվում 1980-ականներից: Պաշտոնական բանակցություններն այդ թեմայի շուրջ սկսվեցին 2005-ին: Թուրքիայի եւ ԵՄ հակասություններն առաջին հերթին վերաբերում են Կիպրոսի կարգավիճակին, որի հյուսիսային մասում է գտնվում մասնակի ճանաչում ստացած Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ