13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայում 600 000-ից ավելի սիրիացի փախստական կա

Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 600 հազարը, տեղեկացնում է gazeta.ru-ն:  Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրանցից 400 հազարը գտնվում է հատուկ ճամբարների տարածքներից դուրս:  Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիացի փախստականների հոսքը կանխելու համար Թուրքիան Սիրիայի հետ սահմանին երկու մետրանոց պարիսպ է կառուցում: Դրա շինարարությունն արդեն սկսվել է Նուսայբին քաղաքի շրջակայքում:

Թուրքիայի արտգործնախարարը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն շվեյցարական “Neue Zürcher Zeitung” թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի “Զրո խնդիր հարևանների հետ” քաղաքականությանը և այդ կոնտեքստում հայ-թուրքական հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ը: Նա, նշելով, որ “Զրո խնդիր հարևանների հետ” քաղաքականությունը իրենց սկզբունքային ծրագիրն է, ասել է,-“Մեր հարևանները մեկ-երկուսը չեն: Բացի այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որ մյուս կողմը նույնպես […]

Կոմպլեքսավորված քաղաքականության արդյունք

 ”Թուրքիայի դեմոկրատացման ծրագրի մասին թուրքական տարբեր ուժեր տարբեր հայտարարություններ են անում, ինչը ցույց է տալիս, որ թուրքական կողմը լուրջ խնդիրներ ունի դրա հետ կապված”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա` Էրդողանի հայտարարած ժողովրդավարացման ուղին կոմպլեքսավորված քաղաքականության արդյունք է: ”Այս դեմոկրատցման փաթեթն ունի երկուն թիրախ՝ ներքին և արտաքին, առավելապես ներքին լսարանին […]

Հայ-թուրքական արձանագրությունները կամ կդառնան նոր արձանագրությունների հիմք, կամ կարող ենք այն նետել աղբարկղ

՛՛Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ավելորդ է ասել, թե ում ջանքերի շնորհիվ տապալվեց. Թուրքիայի ոչ կոնստրուկտիվ պահվածքից տապալվեց: Մյուս կողմից՝ միջազգային հարաբերություններում միշտ չէ, որ պարտադիր է վերջնական արդյունքը, կարևորվում է նաև գործընթացը: Այս դեպքում այս գործընթացը թույլ տվեց հայկական կողմին որոշ դիվիդենտներ շահել, և այն ցույց տվեց Թուրքիայի վարքագիծը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, […]

Նույն երգն ենք լսում

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով հարցին, որ երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե թուրքական կողմը ցանկանում է առաջարկել նոր ստեղծագործ մոտեցումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով, ասել է. “Արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի եւ այս չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին: Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության […]

Թուրքիայում հայերին պատկանող անշարժ գույքը վերադարձնելու գործընթացը սկսելու բոլոր իրավական հիմքերը կան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Մոդուս Վիվենդի՛՛ կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նկատեց, որ տեղին է թուրք վերալուծաբանների անհանգստությունը, քանի որ Հայոց ցեղասպանության 100-մյա տարելիցին ընդառաջ, Թուրքիայում հայերին պատկանող անշարժ գույքը վերադարձնելու գործընթացը  սկսելու բոլոր իրավական հիմքերը կան ՛՛եթե մենք աշխատենք այդ վկայականներն ու փոստաթղթերը հավաքենք մեկտեղենք ու ներկայացնենք փաթեթով՛՛:  Արա Պապյանը ընդգծում է, որ սեփականության հետ […]

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր, տեղական ժամանակով ժամը 06.16-ին Թուրքիայի տարածքում, Վան քաղաքից 26 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ չի նշվում:

164 թուրք ոստիկան մեղադրվում են չթույլատրված ուշ գործադրելու մեջ

Թուրքական դատարանը սկսել է 164 ոստիկանի նկատամամբ դատավարությունը, ովքեր մեղադրվում են ցուցարարների դեմ չափից ավելի ուժ գործադրելու մեջ Գեզիի այգու համար բողոքի ակցիաների ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն: Թուրքիայում տեւական ժամանակ ցույցեր էին, մարդիկ բողոքում էին կառավարության դեմ: Ակցիաների ժամանակ 5 հոգի մահացան, շատերը ծանր վնասվածքներ ստացան: Հասարակությունը մեղադրում էր ոստիկանությանը իրենց նկատմամբ չթույլատրված ուժ […]

Թուրք-սիրիական սահմանին ավտոմեքենա է պայթել

Թուրք-սիրիական սահմանին` Բաբ ալ-Խաբա համայքնում, ավտոմեքենա է պայթել, փոխանցում է Газета.Ru-ն: Զինված ահաբեկիչները փորձել են մտնել Թուրքիա, սակայն սահմանապահները կանգնեցրել են մեքենան: Պայթյունի արդյունքում 12 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ավտոմեքենայում գտնվող ահաբեկիչները մահացել են:

Թուրքիայում Դինքի սպանության գործով նոր դատավարություն է սկսվել

Այսօր Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով դատարանում վճռաբեկի կողմից վճռի բեկանումից հետո վերսկսվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, հաղորդում է lenta.ru-ն։ Նիստի ժամանակ մեղադրող կողմը դատարանից պահանջել է ձերբակալել սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելին, ով ազատ էր արձակվել Դինքի գործով վճռի հրապարակումից հետո։ Դատարանը բավարարել է դատախազի պահանջը, որից հետո դատական նիստը հետաձգվել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի