28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ-թուրքական արձանագրությունները կամ կդառնան նոր արձանագրությունների հիմք, կամ կարող ենք այն նետել աղբարկղ

՛՛Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ավելորդ է ասել, թե ում ջանքերի շնորհիվ տապալվեց. Թուրքիայի ոչ կոնստրուկտիվ պահվածքից տապալվեց: Մյուս կողմից՝ միջազգային հարաբերություններում միշտ չէ, որ պարտադիր է վերջնական արդյունքը, կարևորվում է նաև գործընթացը:

Այս դեպքում այս գործընթացը թույլ տվեց հայկական կողմին որոշ դիվիդենտներ շահել, և այն ցույց տվեց Թուրքիայի վարքագիծը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին հայկական կողմը ոչ միայն Ցեղասպանության հարցում հետընթաց չապրեց, այլև հայկական կողմի հռետորաբանությունը նաև ավելի կարծր էր դառնում: ՛՛Այս արձանագրությունները կամ կդառնան նոր արձանագրությունների հիմք, կամ կարող ենք այն նետել աղբարկղ՝ հստակ գիտակցելով, որ այն, ինչ կարող էինք քաղել, մենք քաղել ենք”,-նկատեց Մելքոնյանը, ով կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունները շարժվելու են այս մեռած կետից:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից պատմական տեղանունների վերականգնման որոշմանը, ապա նա նկատեց, որ դա հայերի համար չի արվում, այլ քրդերի: 

՛՛Այդ բարեփոխումների կետում նշվում էր, որ կառավարությունը ցույց է տալու ազգային լեզվով կրթություն, նաև որոշ պատմական տեղանունների վերականգնում, որոնք հիմնականում վերաբերում են քրդերին: Թուրքիայի տարածքում շուրջ տասերկու հազար հայկական տեղանուն է յուրացվել, իսկ այդ փաթեթում նշված էր, որ կվերափոխվեն այն տեղանունները, որոնք փոխվել են 1980 թ-ից հետո, սա ավելի շատ քրդերին ուղղված քայլ է, և թուրքակակ իշխանությունները սրանով ևս մեկ անգամ աղճատում են հայկականը՛՛,-ասաց Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ