09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Նոր Թուրքիայի էությունը տարածքային բռնակցումների մեջ է”

 

Այսօր՝ հուլիսի 3-ին “Կովկաս” ինստիտուտի նախաձեռնությամբ կայացավ բաց քննարկում՝ “Թուրքական ամառը և դրա հետևանքները տարածաշրջանում” համատեքստում:

 Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ Թուրքական ամառը արաբական գարունների հետ կապ չուներ, քանի որ Թուրքիայում չկար տասնամյակներ շարունակ կեղեքման հետևանք՝ դժգոհությանը: Թուրքիայում սկսված շարժումը ուղղված էր կոնկրետ վարչապետի դեմ, որը վերջին տասնամյակի դեմքն է Թուրքիայում.”Նա իր խարիզմատիկ բնավորության պատճառով կարող է առաջնորդել նավը փոթորկված ջրերի մեջ և վնասել անգամ սեփական պետությանը”,- փաստեց Կիրո Մանոյանը: Նա նշեց նաև որ Թուրքիայի վարչապետը միանձնյա որոշումներ կայացնելու սովորություն ունի և հենց դա է հանդիսացել պատճառներից մեկը , որ նրա նկատմամբ ժողովրդի անվստահությունը խորանա:

Հետաքրքիր հանգամանք է նաև այն, որ այդ իրադարձություններին չեն մասնակցել քրդերը, քանի որ ըստ Կիրո Մանոյանի քրդերը նախապես Էրդողանի կողմից զգուշացված են եղել:Սակայն այս պահին արդեն քրդերը բողոքի ալիք են բարձրացնում, քանի որ նրանք էլ բազմաթիվ մտահոգություններ ունեն:

 “Էրդողանը որքան էլ հավաստի, որ ամեն բան լավ կլինի միևնույն է երթերը չեն դադարում:Այս շարժման ընթացքում բացահայտվեց Թուրքիայի իշխանության աֆտորիտար երեսը”,-փաստեց Կիրո Մանոյանը:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ՝  Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ վերջին տասը տարում Թուրքիան արձանագրել է տնտեսական աճ, որից հետո սոցիալական խնդիրներ են առաջացել ժողովրդի մոտ, բարձրացել է նաև կրթական ցենզը:” Գեյզի այգու”  համար պայքար սկսած երիտասարդների մեծ մասը շատ ավելի լավ կրթություն է ստացել, քան նախորդ սերունդը: Այդ է պատճառը, որ նրանք պահանջում են նոր Թուրքիա, որը չի համապատասխանում վարչապետ` Թայիփ Էրդողանի և նրա թիմակիցների պատկերացումներին:

Ռուբեն Սաֆրաստյանը քննարկեց նաև մեկ այլ կարևոր հարց.»Թուրքիան ուզում է դառնալ գերակա ուժ աշխարհաքաղաքական առումով, թե ուզում է գնալ ավելի հեռուն դառնալով այլ աշխարհների վրա գերիշխող ուժ:Նոր Թուրքիայի էությունը դա այն է, որ լինեն տարածքային բռնակցումներ, բոլոր հարևանների տարածքից, այդ հարևանների թվում չկա միայն ներկայիս Հայաստանի տարածքը»,-իր տեսակետը կիսեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ աշխարհի տարբեր երկրների վերլուծաբաններ փաստում էին, որ Թուրքիայունմ այս շարժումը հրահրվել է արտաքին ուժերի կողմից և նրանք դա փաստում են Էրդողանի կուսակիցներից մեկի կողմից արված արտահայտությամբ, որտեղ ասվել է, որ դա կազմակերպված է հրեական սփյուռքի կողմից: Այս տեսակետը սակայն չի կիսում Ռուբեն Սաֆրաստյանը, որի դիտարկմամբ.»սա զուտ Թուրքական երևույթ է»:

 

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ