21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստամբուլում ծեծի է ենթարկվել եւ ձերբակալվել ռուս լրագրող

Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին ծեծել եւ ձերբակալել են Ստամբուլում: Ռուսական հյուպատոսությունը ներկայումս փորձում է ազատել նրան, չի բացառվում, որ նրան կարտաքսեն, հաղորդում է “Эхо Москвы”-ն:

Արկադի Բաբչենկոյին ձերբակալել են նախօրեին Թաքսիմ հրապարակում, որտեղ  չեն դադարում բողոքի ակցիաները: Նրան ոստիկաններ են մոտեցել եւ արգելել լուսանկարել` խլելով նրա ձեռքից ֆոտոխցիկը: Այնուհետեւ Բաբչենկոյին հեռու են տարել եւ իր իսկ խոսքով` ոտքերով հարվածել են իրեն: Արդյունքում`լրագրողին հիվանդանոց են տեղափոխել, իսկ այնուհետեւ ոստիկանական բաժանմունք:

Ռուսական հյուպատոսությունում հայտնել են, որ լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում: Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են ձերբակալության ժամանակ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեջ: Հյուպատոսի խոսքով` Բաբչենկոյի մոտ Թուրքիայում լրագրողական գործունեություն ծավալելու թույլտվություն: Նա երկիր է ժամանել որպես զբոսաշրջիկ: Օրենքը խախտելու համար նրան կարող են արտաքսել երկրից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ