15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Թուրքիայում պահանջում են Էրդողանի հրաժարականը

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-իփոխանցմամբ` Թուրքիայումմեծուժգնությամբվերսկսելեն  հակակառավարական ցույցերը: Թուրքիայիմայրաքաղաքում նորից երկինք են բարձրացել կառավարական ուղղաթիռները:

Մեքենաները շրջապատել էին Դիքմեն պողոտան, որտեղ ամբոխ էր հավաքվել, ինչպես նաեւ Մամաք թաղամասը, որտեղ նախօրեի գիշերը ոստիկանությունը հարձակվել էր ցուցարարների բարիկադների վրա: Մամաքում բնակչությունը բողոքում է մզկիթի եւ հոգեւոր համալիրի կառուցման դեմ, որը ֆինանսավորվում է Ֆեթուլահա Գյուլենի պահպանողական սունիների շարժման կողմից: 

Գործակալությանփոխանցմամբ` ամենլարվածը Իզմիրում եւ Անթաքիայում է: Այս քաղաքներում ուժայինները արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են կիրառել` ամբոխը ցրելու համար: Սակայն ցուցարարները շարունակել են հակակառավարական կոչեր վանկարկել՝ պահանջելով վարչապետ  Էրդողանի հրաժարականը, եւ փորձել են նրբանցքներով դուրս գալ կենտրոնական փողոցներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ