28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուլի հայտարարությունը պարզ սադրանք է՝ ուղղված հայերին. Դ.Ֆիլիպս

 “Ամերիկայի Ձայն“-ի հայկական ծառայության հետ զրույցում ԱՄՆ Մարդու իրավունքների հետազոտությունների հաստատության խաղաղության հաստատման բաժնի տնօրեն  Դեյվիդ Ֆիլիպսը նշել է, որ կամ Մոսկվան ստիպել է Հայաստանին միանալ Մաքսային միությանը, կամ էլ Պուտինը մեծ խոստումներ է տվել Սերժ Սարգսյանին, օրինակ, խոստացել, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դ. Ֆիլիպսն ասել է, որ իրեն շատ է զարմացրել միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը։

Անդրադառնալով թրքախոս երկրների հաջորդ գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղում անցկացնելու մասին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը, Դ. Ֆիլիպսն այն անվանել է “ակներեւ երեւակայություն”` ենթադրելով, թե Գյուլը  մոռացել է, որ Ղարաբաղում հայեր են ապրում։ Ըստ նրա`Գյուլի հայտարարությունը պարզ սադրանք է՝ ուղղված հայերին:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու հարցում Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից գլխավոր դեր ստանձնելու կարեւորության մասին մի շարք վերլուծաբանների տեսակետներին, նա ասում է, թե ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ռուսաստանն անկողմնակալ չեն, հիշեցնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 4 միլիարդ դոլարի համարժեք զենք վաճառելու փաստը, նաեւ՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նավթային պետական երկու ընկերությունների միջեւ սերտ համագործակցությունը։

“Թուրքիան մեծ երկիր է, սակայն դեռեւս ունի հասունանալու կարիք, որպեսզի արգելի Ադրբեջանի կողմից իր դեմ հնչող իրականացվող ճնշումները: Ես հավատում եմ, որ հայերն ու թուրքերը կարող են գտնել հաշտեցման նոր եզրեր ու հայ-թուրքական հաշտեցման առաջին նախաձեռնությունից տարիներ անց առկա բիզնեսային որոշ կապեր, մշակույթի բնագավառում համագործակցությունը համարում դրական ու նկատելի առաջընթաց, ինչը իրական կյանքի կոչելու համար հարկավոր է քաղաքական նոր խիզախություն։ Այլապես քաղաքացիական հասարակության ջանքերն այդպես էլ կմնան միայն երազանք”,- հայտարարել է Դեյվիդ Ֆիլիպսը ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ