Առաջիկայում Հայաստանի հետ անակնալ մերձեցման դրսեւորում պետք է լինի. թուրք վերլուծաբան
Մերձավոր Արևելքում «փափուկ ուժ» (soft power) ուժի դիվանագիտություն բանեցնում է միայն Թուրքիան: Այս կարծիքին է թուրք վերլուծաբան Արդան Զենթուրքը, գրում է Ermenihaber.am:
՛՛Սթաևգազեթե՛՛ կայքում հրապարակած ՛՛Թուրքիայի նեո զրո խնդիր քաղաքականությունը՛՛ հոդվածում վերլուծում է տարածաշրջանային իրադարձությունների եռուզեռը: Ըստ նրա` Սիրիայի, Եգիպտոսի և Իրաքի զարգացումներն ավելի օրախնդիր են դարձրել ՛՛զրո խնդիր՛՛ արտաքին քաղաքական ուղեգծի կարևորությունը:
՛՛Ուշագրավ է, որ Էրդողան-Դավութօղլու զույգի Իրանի նոր նախագահ Ռուհանիի հետ սկսած ՛՛փափկեցման՛՛ քաղաքականությունը հասել է արդեն մինչև Իրաքի շիա վարչապետ Մալիքիին՛՛,- նշում է հոդվածագիրը և նկատել տալիս, որ Էրդողանը Պուտինի հետ էլի ընդհանուր համաձայնության են կարողացել գալ, թեև մեջտեղում սիրիական խնդիրը կար:
«Առաջիկայում Հայաստանի հետ նման անկանկալ մերձեցման դրևսորում պետք է լինի: Ինչու, որովհետև ի տարբերություն Մերձավոր Արևելքի մյուս տարածաշրջանային խաղացողների, Թուրքիան միակ երկիրն է, որ պատարեզմներից և լարվածություններից տուժում է, իսկ խաղաղության դեպքում մեջ տևականորեն շահում՛՛:
Հոդվածի հեղինակը Անկարայի նեո ՛՛զրո խնդիր՛՛ արտաքին քաղաքական ռազմավարությունը համարում է խիստ անհրաժեշտ: Նրա բնորոշմամաբ դա ՛՛real politic՛՛ է, որը ձգվելու է քրդական բնակավայրերից մինչև Հայաստանի հետ սահմանը, կիպրական հարցից մինչև Սիրիայում հաստատվելիք խաղաղություն:
Աղբյուր` Ermenihaber.am