20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Էլի նույն միաքայլ եւ անհեռատես թուրքական կոմբինացիան

Անդրադառնալով թուրքական “Սաբահի” հրապարակմանը՝ ԼՂՀ  երկու շրջաններից հայկական ուժերի դուրս գալու վերաբերյալ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. “Էլի նույն ՛՛Սաբահը՛՛, էլի նույն դիվանագիտական աղբյուրը, էլի նույն միաքայլ եւ անհեռատես թուրքական կոմբինացիան”:

Նա նշել է, որ արդեն ավանդույթ է դարձել թուրք-ադրբեջանական տանդեմի համար իրենց ցանկությունները հրապարակ նետել ՛՛Սաբահի՛՛ միջոցով՝  հղում անելով ինչ-որ դիվանագիտական աղբյուրի:

“Բայց այս ամենի մեջ կա մի հետաքրքիր զարգացում: Եթե նախկինում ՛՛Սաբահի՛՛ դիվանագիտական աղբյուրը խոսում էր, որ հայկական ուժերը պետք է դուրս գան հինգ շրջաններից, ապա հիմա թուրք-ադրբեջանական ախորժակի շեշտակի նվազում է դիտվում եւ արդեն նրանց դիվանագիտական աղբյուրը խոսում է երկու շրջաններից դուրս գալու մասին: Եթե այս տեմպերով ախորժակի նվազում լինի, հաջորդ հրապարակման մեջ ՛՛Սաբահի՛՛ դիվանագիտական աղբյուրը կարող է տեղեկացնել, որ որեւէ շրջանից դուրս գալու խնդիր չկա՛՛,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Հարկ է նշել, որ թուրքական ՛՛Սաբահ՛՛ օրաթերթը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է, թե Հայաստանի Կառավարությունը Ադրբեջանի հետ ԼՂՀ խնդրով բանավոր համաձայնության է եկել ԼՂՀ երկու շրջաններից դուրս գալու վերաբերյալ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ