19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Թուրքական “Ռադիկալ” թերթը գովաբանել է Հայաստանի դիվանագիտությունը

Ռադիկալ թերթում  դեկտեմբերի 15-ին լույս է տեսել Արիս Նալջըյի հեղինակած
հոդվածը, որը հենց սույն հոդվածի խորագրից շատ ուշագրավ կարելի է
համարել: Մասնավորապես` վերոնշյալ  հոդվածում  վերջինս հանգամանալից
ներկայացնում է հայկական հեռատես դիվանագիտության պատճառները: Հոդվածը
սկսվում է հետևյալ կերպ. “Հայաստանը Թուրքիային լավ է ճանաչում: Գիտի`
որ խոսքերը ի՞նչ թուրք դիվանագետների և քաղաքական գործիչներին են
պատկանում”:

Այնուհետև Նալջըն, խոսելով ՍԾՏՀ կազմակերպության մասին նշում է, որ
բոլոր ՍԾՏՀ կազմակերպության  անդամ երկրները իրենց
ներկայացուցչությունները ունեն Թուրքիայում, այդ թվում և Հայաստանը:
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության
պայմաններում ՍԾՏՀ շրջանակներում Հայաստանի ներկայացուչության գրասենյակը
միակ պաշտոնական գրասենյակն է, այդ պատճառով էլ կարևոր դերակատարություն
ունի:

Ստամբուլում ՍԾՏՀ շրջանակներում Հայաստանի ներկայաուցիչների
մեծամասնությունը աշխատում են ՀՀ ԱԳՆ-ում և կարեռային դիվանագետներ են:
Այսպես Հայաստանը Թուրքիային մոտիկից ծանոթանալու հնարավորություն է
ունենում: Իսկ Թուրքիան, փոխարեն Հայաստանում իր գրասենյակը բացի և իր
դիվանագետներին ծանոթացնի Հայաստանի հետ, մեծ “աղաբեյ”-ի դիրքերից է
նայում, մինչդեռ Հայաստանը իր դիվանագետներին Ստամբուլ է ուղարկում: Այդ
պատճառով էլ Երևանում  շատ լավ հասկացան Նալբանդյանի և Դավութօղլուի
հանիպման և դրանից առաջ Դավութօղլուի տեղահանության վերաբերյալ ասածները:
Հայաստանը Թուրքիային լավ է հասկանում, Հայաստանը Թուրքիային լավ է
ճանաչում: Գիտի, թե որ խոսքերը ի՞նչ թուրք  դիվանագետների և քաղաքական
գործիչների են պատկանում:  Հայաստանը հասկանում է,  վարչապետ էրդողանի
Հայաստանի քաղաքացիներին արտաքսելու ապառնալիքի տակ ինչ է քողարկված. մեծ
երկրի ներքին գործերի նախարարի <<Խոջալու>>-ի ջարդերին մասնակցելը կրտսեր
եղբոր հանդեպ  արտահայտած վերաբերմունքի դրսևորումն է:

Այդ պատճառով էլ Հայաստանում Դավութօղլուի այս երևանյան այցը շատ չէր
արծարծվում: Բացի դրսում 100 հոգուց բաղկացած խմբի ցույցերց,  հայկական
ԶԼՄ-ները ԼՂ-ի հետ կապված թուրքական մամուլում տեղ գտած չափազանցված
լուրերին  ուշադրության չեն արժանացրել:

Նալջըն նշում է, որ Հայաստանում բոլորը գիտեն այն մասին, որ Թուրքիայի
փորձերը օրակարգ մտցնել ԼՂ-ի հիմնահարցը, անհնարին է: Այդ միտքը նոր չէ:
Տարիներով կուլիսների ետևում շրջանառվում է այդ հարցը: Սական Հայաստանը
երբեք վերոնշյալ խնդիրը բանակցային սեղանին չի  ընդունի: Նալբանդյանը
ՍԾՏՀ կազմակերպության  6 ամսյա նախագահությունը Բուլղարիային փոխանցելու
ժամանակ կազմակերպված մամուլի ասուլիսիn լրագրողների պատասխանած հարցերին
հստակ շեշտել էր, որ “Թուրքիայի հետ մինչ օրս առանց նախապայմանների
հարաբերությունների հաստատման կողմնակիցն ենք եղել, և այսուհետ էլ այդպես
է լինելու”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ