12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Դավութօղլուն Twitter-ում նշել է, թե ինչ հույս է կապում երեւանյան այցի հետ

Մեկօրյա այցով Հայաստանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն գրառում է կատարել “Twitter” միկրոբլոգում` նշելով, որ Թուրքիան առաջվա պես շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման համար, գրում է Ermenihaber.am-ը:

Նա ընդգծել է, որ “Սևծովյան տնտեսական համագործակցություն” (ՍԾՏՀ) կազմակերպությունը լուրջ գործառույթ ունի տարածաշրջանում խաղաղություն, բարօրություն և տնտեսական բարեկեցություն ապահովելու հարցերում և այդ համատեքստում երախտագիտություն հայտնել ՍԾՏՀ-ի հիմնադրման գործում մեծ դեր ունեցած Թուրքիայի նախկին նախագահ հանգուցյալ Թուրգութ Օզալին:

“Հույս ունեմ, որ իմ երևանյան այցը ՍԾՏՀ անդամ երկրների տարածաշրջանում և հատկապես Կովկասում համապարփակ խաղաղություն և տնտեսական կայունություն ապահովելու գործում կունենա իր նպաստը”,- գրել է Դավութօղլուն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ