06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դավութօղլուն քննադատներին հիշեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն նախարարության 2014 թվականի  բյուջեի հատկացումների հետ կապված ելույթ է ունեցել Թուրքիայի ազգային մեծ ժողովում:

Ելույթի ժամանակ նա պատասխանել է ”Ազգայնականշարժում կուսակցության” նախագահի տեղակալ  Թուղրուլ Թյուրքեշի կողմից հնչեցված քննադատություններին, որոնք վերաբերում էին  արտգործնախարարի Հայաստան այցելությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Դավութօղլուն ի պատասխան նշել է, որ  Հայաստան իր այցելությունը հանցագործություն չէ:

”Ձեր հայրը (Արփասլան Թյուրքեշ-խմբ.)  hայ-ադրբեջանական բախումների  ժամանակ Փարիզում հանդիպել է Տեր-Պետրոսյանի հետ: Եթե դա հանցանք չէր, իսկ ըստ իս չէր, ապա Հայաստանի հետ մեր հանդիպումը նույնպես հանցանք չէ: Հայերի հետ  համատեղ արդար հիշողության շրջանակներում համախմբվելն էլ հանցանք չէ, այլ մի մոտեցում է, որն անհրաժեշտ է կյանքի կոչել: Ով ինչ ուզում է, թող ասի, մենք ոչ մի ազգի վերևից չենք նայի”,- Դավութօղլուի խոսքերը մեջբերում է թուրքական ”Միլլիյեթ” թերթը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ