15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա. ֆրանսիացի քաղաքական գործիչ

Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին միայն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ,   Փարիզի քաղաքապետի թեկնածու Անն Իդալգոն: Նա ասել է, որ իր համար Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար:

«Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա»,- ասել է քաղաքապետի թեկնածուն, գրում է Cihan Haber-ը:

Անն Իդալգոն կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը: Նա նաեւ նշել է, որ 2015-ին Փարիզի քաղաքապետարանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ