Ֆրանսիական ապտակ Թուրքային
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիայում արված վերջին հայտարարությունները ֆրանսիական ապտակ է Թուրքիային:
Թուրքական իշխանությունները կարծում էին, որ Ֆրանսիայի նախագահի այցով թուրք-ֆրանսիական հարաբերությունները մեղմվելու են, զիջումներիեն հասնելու Ցեղասպանության հարցում եւ ԵՄ անդամակցության հարցում մեղմել Ֆրանսիայի դիրքորոշումը։
“Առնվազն երկուսը տեղի չունեցան։ Թե Ցեղասպանության, թե ԵՄ հարցում Օլանդը ցույց տվեց նույն դիրքորոշումը, ինչը կար նախկինում։ Ինչ վերաբերում է երրորդ ակնկալիքին, ապա Ֆրանսիայի նախագահը խոսեց երկու երկրների հետ հարաբերությունների լավացման տեսանկյունից”,-ասաց Իսպիրյանը:
Օլանդի հայտարարությունը` Ցեղասպանության մերժումը քրեականացնելու մասին եւս կարեւոր է: “Օլանդը եզակի նախագահ է, ով հենց Թուրքիայում նախագահի ներկայությամբ ասաց, որ ճանաչելու են քրեականացման օրենքը եւ անհրաժեշտություն տեսավ, որ Թուրքիան էլ ճանաչի, ընդ որում՝ ասաց երկու անգամ, մեկն էլ Գալաթասարայի ուսանողների ու պրոֆեսորների հետ հանդիպմանը”,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Գյուլի արձագանքին, ապա դա ընդամենը հուսահատ կոչ էր, քանի որ Գյուլը ոչինչ չուներ ասելու, քան հարցը պատմաբաններին թողնելու առաջարկը։
Առաջիկայում Օլանդի Ադրբեջան այցից, թուրքագետը նշեց, որ նմանատիպ կոչի Արցախի հարցի կարգավորման հարցում պետք չէ սպասել: