Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը. Մերկելի կոչը Էրդողանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլին կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպման ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանությունից: Այս մասին գրում է թուրքական “Հուրրիյեթ”-ը:
Ցեղասպանությունից սկսել է խոսել էրդողանը` ասելով. “1915թ.-ի դեպքերի 100-ամյակի կապակցությամբ ձեր երկրի բյուջեն գումարներ է հատկացնելու։ Այդ հարցին ավելի ըմբռնումով մոտեցեք։ Ձեր խմբին պետք է զգուշացնեք այդ հատկացումների մասին”:
Մերկելին զայրացրել են նրա խոսքերը` եւ ի պատասխան Գերմանիայի կանցլերն ասել է, որ թուրքերը չպետք է միջամտեն, քանի որ Գերմանիան ժողովրդավարական երկիր է:
“Հայաստանի հայերը շատ դժվար իրավիճակում են։ Թուրքիան պետք է բացի սահմանը”,-ասել է նա։