27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայում լույս է ընծայվել Կոմիտասի հայերեն, քրդերեն եւ թուրքերեն երգերը ներառող ալբոմ

Թուրքիայում լույս է ընծայվել «Երգարան. մշակումներ Կոմիտաս վարդապետի հայերեն, քրդերեն և թուրքերեն հավաքածուներից» խորագրով  ալբոմ, որը ներառում է Կոմիտասի 12 ստեղծագործություններ, որոնք երբևէ չեն ձայնագրվել, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Ալբոմը պատրաստվել է «Արագած» նվագախմբի կիթառահար և գործիքավորող Արի Հեգելի և Ստամբուլի տեխնիկական համալսարանի պետական կոնսերվատորիայի ուսումնական խորհրդի անդամ Բուրջու Յըլդըզի կողմից:

Իրադարձությանն անդրադարձած թուրքական «Զաման» թերթի հաղորդմամբ՝ ալբոմի պատրաստման  պատմությունը սկիզբ է առել դեռ 4 տարի առաջ, երբ Արի Հեգելն ու Բուրջու Յըլդըզն իմացել են Կոմիտասի քրդերեն և թուրքերեն ստեղծագործությունների մասին: Նրանք ծանոթացել են Կոմիտասի՝ թուրքերեն ու քրդերեն ստեղծագործություններին, և բավական բծախնդիր ընտրության արդյունքում ընտրել այնպիսի երգեր, որոնք երբևէ չեն ձայնագրվել և դրանք որոշակի փոփոխությունների ենթարկելով`պատրաստել նշյալ հավաքածուն: 

Ալբոմը պատրաստելիս հեղինակները մեծապես օգտվել են Կոմիտասին նվիրված հայկական հրատարակությա 14 հատորյակից, որի վերջին հատորում էլ հանդիպում են քրդերեն ու թուրքերեն երգեր:  Ըստ երաժշտագետների՝ քրդերենով կատարված առաջին ձայնագրությունները հենց նշյալ հատորյակի քրդերեն երգերից են:

 Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ