Դիմադրում ենք Թուրքիայի ժխտողական վերաբերմունքին. թուրք պատմաբանը Հայաստանում է
՛՛Թուրքիայում պետական մակարդակով ժխտողական վերաբերմունք կա Հայոց ցեղասպանության իրողությանը, սակայն կա պատմաբանների ու գիտնականների մի խումբ,որ դիմադրում ենք այդ մոտեցմանը՛՛,-այսօր Երևանում հայ լրագրողների հետ զրույցում ասաց թուրք պատմաբան Սյուզան Քալայջին:
՛՛Մենք դիմադրում ենք այդ մոտեցումներին, և եթե 2005 թվականին Ստամբուլում առաջին անգամ կոնֆերանս անցկացվեց փակ դռների հետևում, ապա 2 –րդ կոնֆերանը Ստամբուլում անցավ 350 մարդու մասնակցությամբ: Եվ ամեն անգամ բուռն ծափահարությունների էին հնչում այն ելույթներին, որոնք նվիրված էին Եղեռնին՛՛,-ասաց թուրք պատմաբանը: Նա Հայաստանում է երկրորդ անգամ, այս անգամ եկել է իր հայրիկի հետ, ում հետ արդեն այցելել է Հայոց ցեղասպանության տուն-թանգարան:
Նշենք, որ տիկին Քալայջին այսօր մասնակցում էր Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ընթացող գիտաժողովին: