16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ածխահանքի զոհերի թիվը հասել է 232-ի. Ստամբուլում նստացույց է սկսվել /վիդեո/

Աղետի վայր մեկնած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է պաշտոնապես հայտնել, որ վթարված ածխահանքից դուրս են բերվել տասնյակ նոր զոհերի դիեր և զոհերի թիվն արդեն հասել է 232-ի, գրում է Ermenihaber.am-ը: 

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացվել էր 205 զոհի ու 8 տասնյակ վիրավորների մասին: Արդեն հաստատվել է 124 զոհի ինքնությունը: 

Թուրքիայի պետական լրատվական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Սոմայի ածխահանքը գործարկող մասնավոր ընկերության` Ստամբուլի Լալե փողոցում գտնվող գրասենյակի առջև մի խումբ քաղաքացիներ անցել են նստացույցի: Ցուցարարները պարզել են սգո և բողոքի պաստառներ, իսկ գրասենյակի մուտքի դռանն ու արտաքին պատերին ներկանյութերով զանազան գրություններ թողել: Գրասենյակի շրջակայքում ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցառումները: 

Հիշեցնենք, որԹուրքիայիարևմտյանՄանիսանահանգիՍոմաշրջանումգտնվողածխահանքումնախնականտեղեկություններիհամաձայնէլեկտրականխոտանիցնախօրեինբռնկվելէրհրդեհ, ինչիհետևանքովխոշորվթարէրտեղիունեցել: Հանքումայդպահինգտնվելիսէեղել 787 աշխատակից: ՏեխնածինայդաղետիկապակցությամբԹուրքիայումհայտարարվելէեռօրյասուգ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ