16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մեծ Բրիտանիայի ժողովուրդը դեմ է դեպի իրենց երկիր թուրքերի տեղաշարժին

Մեծ Բրիտանիայի ժողովուրդն այլևս չի ցանկանում, որ Եվրամիությունը (ԵՄ) ընդլայնվի և դեմ է, որ Թուրքիայից մարդկանց հոսք լինի դեպի իրենց երկիր: Այս մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը BBC-ի հետ զրույցում: Նա մասնավորապես ակնարկել է առաջիկայում անդամակցության դիմումների վրա վետո դնելու մասին և անհրաժեշտ համարել նոր անդամների ընդունում միայն ԵՄ-ի երկրների միաձայն համաձայնությամբ, գրում է Ermenihaber.am-ը:

Քամերոնը նշել է, որ Թուրքիայի պես ԵՄ անդամության թեկնածու երկրների` աշխատելու նպատակով Մեծ Բրիտանյա մեկնել ցանկացող քաղաքացիները ստիպված են լինելու երկար սպասել: Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը Քամերոնի հայտարարությունը համարում է «թուրքերը թող Անգլիա չգան» իմաստը կրող արտահայտություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ