24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Անկարայում տեղացիների եւ սիրիացի փախստականների միջեւ բախում է տեղի ունեցել

Անկարայի Ալթընդաղ թաղամասում տեղացիների և սիրիացի փախստականների միջև լարվածություն է ստեղծվել: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի` տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր սիրիացիներից մեկը հարվածել է թաղամասի բնակիչներից մեկին, ինչից հետո տեղացիները փորձել են վրեժ լուծել սիրիացիներից, գրում է Ermenihaber.am-ը:

Նրանք քարեր են շպրել այն շենքի վրա, որտեղ բնակվում են սիրիացի գաղթականները: Ավելի ուշ միջամտել է ոստիկանությունը և դժվարությամբ կարողացել է ցրել զայրացած ամբոխին, իսկ որոշ սիրիացիներ բերման են ենթարկվել:

Սակայն ոստիկանության հեռանալուց հետո թաղամասի բնակիչները նորից են հավաքվել և այս անգամ սիրիացիների շենքի վրա այրվող նյութեր են նետել, ինչի հետևանքով շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:  Այնուհետև խոչընդոտել են հրդեհը հանգցնելու համար կանչված հրշեջներին` փակելով ճանապարհը ու  փորձելով թույլ չտալ հանգցնել հրդեհը: Սակայն ոստիկանության օգնությամբ հրշեջները հասել են դեպքի վայր ու հանգցրել հրդեհը: Ըստ աղբյուրի` այս դեպքերի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ: Նրանց մի մասը տեղում է բուժօգնություն ստացել, մյուս մասն  էլ տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն: 

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ