25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Էրդողանը նախագահական նստավայրը կտեղափոխի նոր շենք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է նախագահի նստավայրը Չանքայա պալատից տեղափոխել այլ վայր, գրում է Ermenihaber.am-ը:

Էրդողանը տեղեկացրել է, որ դեռ մի որոշ ժամանակ կշարունակի բնակվել Չանքայայում: Հետագայում նախատեսվում է նստավայրը տեղափոխել նոր կառուցվող շենք, որը պետք է տրվեր կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» թերթը:

Էրդողանը նշել նաև, որ վարչապետի հետ ծրագրվել է, որ վերջին էլ կտեղափոխվի ներկայիս նախագահական նստավայր՝ Չանքայա: 

Տեղեկացնենք, որ Չանքայա պալատը պատկանել է հայ Քասապյան ընտանիքին:

Հայոց ցեղասպանությունից հետո  հայերի թողած գույքը, այդ թվում և Չանքայա պալատը իշխանության կողմից բռնազավթվել կամ աճուրդի է հանվել:  

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ