20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

“Թալեաթ փաշա” կոմիտեն ձգտում է անվավեր դարձնել Հունաստանում ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը ոտքի է հանել «Թալեաթ փաշա» կոմիտեին, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելովթուրքական «Ուլուսալ քանալ» լրատվականը: Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Մենք գալիս ենք Հունաստան` ձեր երեսին շպրտելու ցեղասպանության սուտը»:

Նշյալ կոմիտեի ղեկավար պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինը դատապարտել է Հունաստանի խորհրդարանի ընդունած բանաձևը` համարելով այն անօրինական:

«Մենք մեկնում ենք Հունաստան այդ բանաձևի անվավերությանը հասնելու համար»,- ասել է կոմիտեի ղեկավարը: Վերջինս նաև դժգոհել է Թուրքիայի արտգործնախարարության և խորհրդարանի ցուցաբերած անտարբեր լռությունից` պնդելով, որ պետության պարտքն է արձագանքել նման զարգացումներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանում ընդունվել էր Հայոցցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ, համաձայն որի, Հունաստանում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կենթարկվեն 3-6 ամսյա բանտարկության և  5000-20.000 եվրո տուգանքի:

Ermenihaber.am 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ