09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Թուրքիայի արտգործնախարարը անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանի հետ կարգավորման գործընթացը ինչ փուլում է` Չավուշօղլուն ասել է, թե հայկական կողմը ՛՛արդար չէ և միակողմանի, անարդար կերպով՛՛ այս հարցերը հնարավոր չէ լուծել:

՛՛Մենք չենք ուզում, որ այս թեման քաղաքական նյութ դառնա: Սա միակողմանի մոտեցմամբ չի լինի, ուստի առաջարկեցինք համատեղ հանձնաժողով ստեղծել, սակայն պատասխան չտեսանք: Տեսնում ենք, որ երբեմն որոշ կառույցներ այս հարցի վերաբերյալ որոշումներ են կայացնում: Սակայն մենք ճիշտ չենք համարում պատմական և վիճելի հարցերում որոշումներ կայացնելը՛՛: 

Չավուշօղլուն ավելացրել է, որ Հայաստանը պատրաստվում է 2015 թվականին և իրենք մոտիկից հետևում են դրան:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ