Թուրքական նոր իշխանությունները` դեպի Եվրոպա՞, թե՞ ԱՄՆ
‘’Նախագահական առաջին ելույթում Էրդողանն ասաց, որ Եվրոպայի խորհրդարանի հետ մեր փոխհարաբերությունները առաջնահերթություն են կազմում, որը ընդամենը ամիսներ առաջ ասում էր թքած ունենք Եվրոպայի վրա’’,- նման կերպ արտահայտվեց ասուլիսի հրավիրված հրապարակախոս, տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությանը:
Նա նաև մեջբերեց Մերկելի հայատարարությունը.’’Թուքիան մեր գործընկերն է, ոչ բարեկամը’’: Գերմանիայի կանցլերի կողմից ասվածը մի փոքր անսպասելի էր, քանի որ Գերմանիայում բնակվում է ավելի քան 4 միլիոն թուրք, և նրանք երկրում ունեն բավականին մեծ քաղաքական կշիռ:
Բացի այս ամենը, ըստ փորձագետի տվյալների, Թուրքիայի նոր կառավարության անդամներից՝ նախարարներից 8-ը ընդգծված ամերիկամետ են. ‘’Նրանք բոլորն էլ ծնվել ու սովորել են Միացյալ նահանգներում և միայն վերջերս են եկել Թուրքիա’’:
Ինչևէ, դա մեր խնդիրը չէ, թե Թուրքիան ում կնախընտրի, բայց փաստենք, որ եթե Եվրոպան ընդուներ Թուրքիային, վերջինս չէր հրաժարվի Եվրոպական ‘’ջերմությունից’’: