15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Սիսի կաթողիկոսարանի տարածքում` հայ հոգևորականների շիրիմների վրա, մանկական զբոսայգի է կառուցվել /ֆոտո/

Ադանայի Քոզան (Սիս) գավառում գտնվող հայկական վանական համալիրի տարածքում մանկական զբոսայգի է կառուցվել: Թուրքական «demokrathaber.com» լրատվակայքի համաձայն՝ նշյալ վանական համալիրը պատկանում է այն հայկական եկեղեցական գույքի թվին, որոնց վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վերջերս դիմել է թուրքական դատարան, գրում է Ermenihaber.am-ը: Աղբյուրի վկայությամբ՝ շուրջ 700 տարի տարածքի հայերի համար հոգևոր կենտրոն ծառայած […]

Դինքի գործով ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետը

Ստամբուլի Շիշլի թաղամասում 2007թ. սպանված Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով նոր ձերբակալություն է կատարվել: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ ոստիկանության հետախուզական վարչության C բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի վերաբերյալ նշյալ գործով որպես կասկածյալ ձերբակալելու որոշում է կայացվել, գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլի հանրապետական դատախազությունը Յըլմազերի նկատմամբ մեղադրանք է առաջադրել «հանցավոր […]

Վրաց-թուրք-ադրբեջանական զորավարժություններ

Մայիսի 31-ին Թուրքիայի տարածքում մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները: «Կովկասյան արծիվ» կոչվող զորավարժությունները, որոնք միտված են «Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ համագործակցղությանն ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը:  

Բելգիայի խորհրդարանի թուրք պատգամավորը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար հեռացվել է կուսակցությունից

Բելգիայի խորհրդարանի պատգամավոր և «Humanist Democratic Centre (HDC)  կուսակցության անդամ ազգությամբ թուրք պատգամավոր տկն Մայինար Օզդեմիրը հեռացվել է կուսակցության շարքերից, գրում է Ermenihaber.am-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվականը, հեռացման պատճառը եղել է Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: Միջանկյալ նշենք, որ Բելգիան Հայոց ցեղասպանությունը օրենսդրորեն ճանաչած և դատապարտած պետություններից է: Օզդեմիրը հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դժգոհություն […]

Գյուլը Էրդողանին հեռացրե՞լ է Twitter-ի իր ընկերների ցանկից

Այսօր թուրքական ընդդիմադիր «Birgün» լրատվական կայքը հայտնել էր, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն իր «Twitter»-ի ընկերների ցուցակից հեռացրել է  գործող նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Որոշ ժամանակ անց, սակայն, վերոնշյալ լուրը հեռացվել է կայքի լրահոսից, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «haber7» լրատվական կայքը, անդրադառնալով «Birgün»-ում տեղ գտած լուրին,  հերքել է այն` տեղեկացնելով, որ Գյուլն իր միկրոբլոկը բացելուց […]

«Ընկերս հայկական սփյուռքն է». Twitter-ում արշավ է սկսվել ընդդեմ Դավութօղլուի

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը սոցիալական ցանցերում մեծ արձագանք էր ստացել: Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ  Դավութօղլուն քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» մեղադրել էր հայկական սփյուռքի հետ համագործակցելու մեջ, գրում է Ermenihaber.am-ը:   Մասնավորապես ասել էր. «Ասա` ով է ընկերդ, ասեմ՝ ով ես […]

Թուրքերի 20.3 տոկոսի կարծիքով Հայաստանը վտանգավոր երկիր է Թուրքիայի համար

Թուրքական «Քադիր Հաս» համալսարանի հետազոտական կենտրոնի սոցհարցման արդյունքներից պարզվել է, որ Թուրքիայի բնակչության շրջանում տարածված է այն կարծիքը, թե իրենց երկրի համար սպառնալիք ներկայացնող հիմնական երկրները ըստ վտանգավորության հետևյալներն են` 1.Իսրայել             (42.6%) 2.ԱՄՆ                   (35.3%) 3. Սիրիա             […]

Քրդին, թուրքին, արաբին օգուտ կարո՞ղ է լինել մեկից, ում ընկերը Հայկական սփյուռքն է. Դավութօղլու

Թուրքիայում հունսի 7-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Թուրքիայի իշխող «Արդարություն  և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախընտրական արշավի շրջանակներում մասնակցել է Բաթմանում կուսակցության անցկացրած հանրահավաքին, գրում է Ermenihaber.am-ը: Դավութօղլուն ելույթի ժամանակ հիշեցրել է, որ Հայկական սփյուռքը ընտրությունների ընթացքում աջակցություն է հայտնել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP): Ինչպես տեղեկացնում է թուրքական […]

Էրդողանը և նախագահ է, և վարչապետ. սկանդալ թուրքական հեռուստաեթերում

Մայիսի 26-ին Թուրքիայում տեղի է ունեցել Յուքսեքօվա օդանավակայանի բացման արարողությունը, որին մասնակցել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, գրում է  Ermenihaber.am-ը: Բացման արարողության ուղիղ հեռարձակող Թուրքիայի հանրային TRT հեռուստաալիքի եթերում հայտնվել է հետևյալ գրությունը. «Օդանավակայանի բացումն իրականացնում են նախագահ Էրդողանն ու վարչապետ Էրդողանը»: Երկրի առաջատար պետական հեռուստաընկերության թույլ տված այս կոպիտ […]

Ընդդիմությունը համագործակցում է անջատողականների ու հայկական լոբբիի հետ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարություններին, ըստ որոնց Թուրքիայի ընդդիմությունը դաշինք է կազմել «զուգահեռ կառույցի» (Գյուլենական շարժման) հետ, ինչպես նաև կապեր ունի հայկական լոբբիի հետ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «avrupabulteni.com» լրատվական կայքի` Էրդողանը, հաստատելով Դավութօղլուի հայտարարությունները, ասել է, որ դա բոլորի համար պարզ է, ու իրենք էլ չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի