12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Ընդդիմությունը համագործակցում է անջատողականների ու հայկական լոբբիի հետ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարություններին, ըստ որոնց Թուրքիայի ընդդիմությունը դաշինք է կազմել «զուգահեռ կառույցի» (Գյուլենական շարժման) հետ, ինչպես նաև կապեր ունի հայկական լոբբիի հետ, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «avrupabulteni.com» լրատվական կայքի` Էրդողանը, հաստատելով Դավութօղլուի հայտարարությունները, ասել է, որ դա բոլորի համար պարզ է, ու իրենք էլ չեն պատրաստվում քաջալերել այդ համագործակցությունը:

«Այս պահին նրանք (ընդդիմությունը-խմբ.) կապեր ունեն անջատողական կազմակերպությունների ու հայկական լոբբիի հետ: Այդ մասին մենք տեղեկություններ և նույնիսկ փաստեր ունենք»,- ասել է Էրդողանը:

Նշենք, որ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը հաճախ է մեղադրում ընդդիմությանը «զուգահեռ կառույցի» ու հայկական լոբբինգի հետ համագործակցելու մեջ: Օրեր առաջ էլ Դավութօղլուն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշին մեղադրել էր արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո հաշտության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ: Դավութօղլուն հայտարարել էր նաև, որ Դեմիրթաշը պետք է քուրդ ժողովրդին բացատրություն տա, թե հայկական սփյուռքի հետ ինչ սակարկումների մեջ է մտել:   

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ