17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Էրդողանը և նախագահ է, և վարչապետ. սկանդալ թուրքական հեռուստաեթերում

Մայիսի 26-ին Թուրքիայում տեղի է ունեցել Յուքսեքօվա օդանավակայանի բացման արարողությունը, որին մասնակցել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, գրում է  Ermenihaber.am-ը:

Բացման արարողության ուղիղ հեռարձակող Թուրքիայի հանրային TRT հեռուստաալիքի եթերում հայտնվել է հետևյալ գրությունը. «Օդանավակայանի բացումն իրականացնում են նախագահ Էրդողանն ու վարչապետ Էրդողանը»:

Երկրի առաջատար պետական հեռուստաընկերության թույլ տված այս կոպիտ սխալը մեծ արձագանք է գտել և քննարկման նյութ դարձել թուրքական մամուլում և սոցցանցերում: Մի շարք լարտվակայքեր ու պարբերականներ անդրադարձել են թեմային:

T24.com.tr
«TRT –ն գլուխը կորցրել է, Էրդողանին և նախագահ, և վարչապետ է հայտարարել»:

Cumhuriyet
«TRT-ն խնդիրը լուծել է. և վարչապետը, և նախագահը Էրդողանն է»:

Haber.sol.org
«TRT –ն իր ցանկությունները արտահատել է տիտրերում. նախագահ Էրդողան և վարչապետ Էրդողան»:

Diken.com.tr
«Դավութօղլուն կրկին խորթ զավակ է. ըստ TRT –ի՝ Էրդողանը և նախագահ է, և վարչապետ»:

Twitter-ում ևս թեմայի վերաբերյալ հետաքրքիր մեկնաբանություններ են արվել: Օրինակ, Թունջեր Նեջդեթ անունով օգտատերը գրել է. «Էյ Դավութօղլու, նայիր , անգամ TRT-ն քեզ որպես վարչապետ չի ճանաչում. Նայիր, իմացիր, վարչապետը Էրդողանն է»:

Մեկ այլ օգտատեր Հաքան Դեմիրը  հումորով նկատել է. «Բացմանը ներկա էին նաև տրանսպորտի նախարար Էրդողանը, գյուղատնտեսության նախարար Էրդողանը: TRT –ն կիսատ է գրել», իսկ Սարա Դիլարա անվամբ օգտատերը հարց է բարձրացրել. «Եթե անգամ պետական հեռուստաընկերությունը չի ճանաչում Դավութօղլուին, ժողովուրդն ինչո՞ւ պիտի ճանաչի»:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ