29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սիսի կաթողիկոսարանի տարածքում` հայ հոգևորականների շիրիմների վրա, մանկական զբոսայգի է կառուցվել /ֆոտո/

Ադանայի Քոզան (Սիս) գավառում գտնվող հայկական վանական համալիրի տարածքում մանկական զբոսայգի է կառուցվել:

Թուրքական «demokrathaber.com» լրատվակայքի համաձայն՝ նշյալ վանական համալիրը պատկանում է այն հայկական եկեղեցական գույքի թվին, որոնց վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը վերջերս դիմել է թուրքական դատարան, գրում է Ermenihaber.am-ը:

Աղբյուրի վկայությամբ՝ շուրջ 700 տարի տարածքի հայերի համար հոգևոր կենտրոն ծառայած վանական համալիրի վերադարձման պահանջով դատական գործին ի պատասխան՝ Քոզանի քաղաքապետ, Թուրքիայի  ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ- MHP) ներկայացուցիչ Մուսա Օզթուրքը հայտարարել է. «Որևէ մեկին անգամ 1 թիզ հայրենիքի հող չունենք տալու», և վանական համալիրի բակում մանկական զբոսայգի է կառուցել:

«1915թ. Հայոց ցեղասպանությանը հաջորդած շրջանում՝ 1921թ., Ադանայի Քոզան գավառի հայկական վանական համալիրի՝ 48 ժամվա ընթացքում հանձնելու հրաման եղավ, ինչի հետևանքով հայ հոգևորականները տիպված եղան լքել Ադանան:

Հարկադրաբար Լիբանան տեղափոխված հայ հոգևորականները մայրաքաղաք Բեյրութի Անթիլիաս շրջանում նորից հիմնեցին Կիլիկիայի հայկական կաթողիկոսարանը»,- գրում է թուրքական պարբերականը:

Հայկական երկու կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը՝ Կիլիկիայի հայկական կաթողիկոսարանը, ապրիլի 27-ին դիմելով Թուրքիայի սահմանադրական դատարան ՝ պահանջել է վերադարձնել Ադանայի (Սիսի) հայկական Սուրբ Սոֆիա եկեղեցին, վանքապատկան կառույցներն և այլ եկեղեցապատկան գույքը:

«Հայտնի է, որ լքված ու բարձիթողի վիճակում հայտնված, գանձեր որոնողների կողմից անխնա ավերվող Ադանայի հայկական վանական համալիրի վերաբերյալ 1950թ. ապամոնտաժման հրաման է եղել, իսկ ավերված եկեղեցու քարերը որպես շինանյութ օգտագործվել են շրջակայքի տների կառուցման ժամանակ»,- գրում է աղբյուրը:

Ադանայի հայկական եկեղեցու բակում, որտեղ, ի դեպ, գտնվում են հայ հոգևորականների շիրիմ,շները, մանկական զբոսայգու կառուցումը բողոքի ալիք է առաջացրել և լայն քննարկումների առիթ հանդիսացել սոցիալական ցանցերում՝ որակվելով որպես 1915թ. շարունակություն՝ մշակութային ցեղասպանություն:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ