29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ընկերս հայկական սփյուռքն է». Twitter-ում արշավ է սկսվել ընդդեմ Դավութօղլուի

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը սոցիալական ցանցերում մեծ արձագանք էր ստացել: Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ  Դավութօղլուն քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» մեղադրել էր հայկական սփյուռքի հետ համագործակցելու մեջ, գրում է Ermenihaber.am-ը:

 

Մասնավորապես ասել էր. «Ասա` ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու հայտնի ասացված կա: Մեկից, ում ընկերը Հայկական սփյուռքն է, քրդին, թուրքին, արաբին օգուտ կարո՞ղ է լինել: Քրդին, արաբին, թուրքին օգուտ կարո՞ղ է լինել մեկից, ում ընկերը այս ազգին պիտակավարում է: Զուգահեռ կառույցից աջակցությունն ակնկալող ԺԴԿ-ից ժողովրդին օգուտ կլինի՞»:

Ինպես տեղեկացնում է «Ակոս» շաբաթաթերթը, Դավութօղլուի այս հայտարարությունից հետո “Twitter”  սոցիալական կայքում #arkadasimermenidiasporası (ընկերս հայկական սփյուռքն է) հեշթագով արշավ է սկսվել: Օգտատերերից մեկը պոլսահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդատին առաջարկել է իր ընկերը դառնալ՝ գրելով «Եղբայր, ոչ մի հայ ընկեր չունեմ: Դուք ինձ հետ կընկերանա՞ք: Կլինեք, բայց օգուտ չեք տա»:

Մեկ այլ օգտատեր հետևյալ գրառումն է արել. «Հայկական սփյուռքից մի ընկեր ունեմ, այդպես էլ նրա օգուտը չեմ տեսել»:

Իսկ մեկ ուրիշը, Դավուօղլուի խոսքերը մեջբերելով, գրել է, որ կրկին ատելություն սերմանող արտահայտություններ են արվում:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ